Ռոբերտ Դաունի կրտսեր
Ծննդյան ամսաթիվ: 1965-04-04
Ծննդավայր: Նյու Յորք, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Ռոբերտ  Ջոն Դաունի կրտսեր (Robert John Downey Jr. ծնվել է 1965թ.-ի ապրիլի 4-ին Նյու Յորքում, ԱՄՆ) – ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ: Դաունի կրտսերը հայտնի է դարձել «Չապլին» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, որտեղ կատարել է կատակերգու դերասան Չառլի Չապլինի դերը: Դաունի կրտսերը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի» (1993, 2009), երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուսի» (2001, 2010), Դաունին նաև BAFTA-ի մրցանակակիր է (1993): 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Forbes–ը հրապարկել է աշխարհի ամենաշատ վարձատրվող աստղերի վարկանիշը
01 հուլիսի

Ամերիկյան Forbes–ը հրապարկել է աշխարհի ամենաշատ վարձատրվող աստղերի 17–րդ ամենամյա վարկանիշը։

Լեոնարդո ԴիԿապրիոն լավագույնն է
30 մարտի

Լեոնարդո ԴիԿապրիոն գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը` 25 մլն դոլար հոնորար ստանալով «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմի համար

Ռոբերտ Դաունի կրտսերն առաջին անգամ դստեր հայր է դարձել
07 նոյեմբերի

Ռոբերտ Դաունի կրտսերը նոյեմբերի 4–ին 49 տարեկանում առաջին անգամ դստեր հայր է դարձել։ Մինչ այդ երջանիկ դերասանը երկու որդիների հայր էր։

Արդեն սկսվել են «Շերլոկ Հոլմս» ֆիլմի երրորդ մասի աշխատանքները
10 հոկտեմբերի

49-ամյա Ռոբերտ Դաունի կրտսերը, ով Գայ Ռիչիի երկու ֆիլմերում մարմնավորել է Շերլոկ Հոլմսի կերպարը, տեղեկացրել է, որ երրորդ եթերաշրջանն արդեն մշակման փուլում է: Այդ եթերաշրջանի ռեժիսորը ևս Ռիչին է: «Մենք ցանկանում ենք, որ այս ֆիլմը դառնա լավագույնը ողջ ֆրանշիզայում, այդ պատճառով բավականին հիմնովին ենք աշխատելու», — նշել է Ռոբերտը: