Ռիհաննա
Ծննդյան ամսաթիվ: 1988-02-20
Ծննդավայր: Բարբադոս
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Ռիհաննա  (անգլ. Rihanna. իսկական անունն է Ռոբին Ռիհաննա Ֆենտի, անգլերեն` Robyn Rihanna Fenty. ծնվել է 1988 թ.-ի փետրվարի 20-ին Բարբադոսում) — R&B և փոփ երգչուհի, դերասանուհի, ծնվել է Սենթ Մայքլ քաղաքում: 16 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Ռիհաննան արժանացել է ութ Գրեմմիի, վեց American Music Awards-ի և Icon Award-ի հատուկ մրցանակի, Billboard Music Awards-ի 18 մրցանակի: Երգչուհին նաև Բարբադոսի մշակույթի պաշտոնական պատվավոր դեսպանն է:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Ռիհաննային և Լեոնարդո ԴիԿապրիոյին միասին նկատել են Coachella-ին
18 ապրիլի

Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքի հետ, որ երբևէ կկարողանանք գլուխ հանել, թե ինչ է կատարվում Լեոնարդո ԴիԿապրիոյի անձնական կյանքում: Լեոն տարակուսանքի մեջ է գցում մամուլը` գրեթե ամեն օր տարբեր նոր աղջկա հետ հայտնվելով տեսախցիկների օբյեկտիվում

Ռիհաննան նյարդային պոռթկման եզրի՞ն է
24 փետրվարի

Ռիհաննայի կյանքում բարդ ժամանակաշրջան է

Ռիհաննան նկարահանվել է Dior Magazine-ի նոր աշնանային ամսագրի համար
04 սեպտեմբերի

Սեպտեմբերի 3–ին Dior ընկերությունը ներկայացրել է Dior Magazine-ի աշնանային ամսագիրը, որում գլխավոր դերը հատկացված է 27–ամյա երգչուհուն։

Ռիհաննան «լավ աղջիկ է» դարձել
23 հուլիսի

Երգչուհի Ռիհաննան նոր օծանելիք է արտադրել և այն անվանել RiRi։

Ռիհաննան ինքնատիպ գուլպաներ է ստեղծում
20 հուլիսի

27–ամյա երգչուհի Ռիհաննան բազմաթիվ անգամ համագործակցել է նորաձև ապրանքանիշների հետ, և ահա նա որոշել է զբաղվել գուլպաների դիզայնով:

Ռիհաննան ընկեր է գտել… զուգարանում
01 հուլիսի

27-ամյա Ռիհաննան օրերս Լոս Անջելեսի ակումբներից մեկում է անցկացրել իր երեկոն։ Երգչուհին տուն է վերադարձել վաղ առավոտյան… փոքրիկ շնիկի ընկերակցությամբ:

Ռիհաննան ժամանակավոր դաջվածքների հավաքածու է ստեղծել
17 հունիսի

Երգչուհի Ռիհաննան զարդերի դիզայներ Ջեքի Էիքի (Jacquie Aiche) հետ ոսկեգույն և սև ժամանակավոր դաջվածքների հավաքածու է ստեղծել։

Նյու Յորքի ռեստորաններից մեկում Ռիհաննային տեսել են Բենզեմայի հետ
04 հունիսի

Ռիհաննան վերջին շրջանում իր անձնական կյանքը քննարկելու առիթներ կարծես թե չէր տալիս, և ահա պապարացիները նրան նկատել են նոր ընկերոջ հետ:

Ռիհաննան նկարահանվել է Dior–ի Secret Garden կարճամետրաժ ֆիլմում
27 մայիսի

Նորաձևությանը հետևող հասարակությանը ցնցել է այն նորությունը, որ Dior–ի դեմքն է դարձել Ռիհաննան։ Բարբադոս կղզում ծնված երգչուհին առաջին սևամորթ աղջիկն է, որին վստահել են հնագույն ֆրանսիական ապրանքանիշի գովազդը։

Met Gala-2015. աստղերը կարմիր գորգի վրա
05 մայիսի

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ նորաձևության` տարվա ամենասպասված և գունեղ իրադարձություններից մեկը` Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որի թեման այս տարի սա էր` «Չինաստանի շշունջը. Արևելքի հեքիաթներն արվեստում, կինոյում և մոդայում»:

Նաոմի Քեմբլ vs Կարա Դելևին. ո՞վ է ավելի լավ կռվում
11 մարտի

Փարիզի Castel ակումբում Դաշա Ժուկովայի երեկույթի ժամանակ Նաոմի Քեմբլը կռվել է Կարա Դելևինի հետ:

Պայուսակներ Սառա Ջեսիքա Փարքերից և Ռիհաննայից` սիրով
20 փետրվարի

Հայտնի աղջիկները հնարել են 3Baguette մոդելի սեփական դիզայնը:

Քանյե Ուեսթը Նյու Յորքում ներկայացրեց Adidas Originals-ի հետ իր համատեղ հավաքածուն
13 փետրվարի

Քանյե Ուեսթը Նյու Յորքում երեկ Մոդայի շաբաթի ընթացքում ներկայացրեց Adidas Originals-ի հետ համատեղ իր YEEZY SEASON 1 անունը կրող հավաքածուն:

Grammy-2015. կարմիր գորգն ու հաղթողները
09 փետրվարի

Լոս Անջելեսում ավարտվել է «տարվա ամենաերաժշտական գիշերը»` Grammy-2015–ը, որի ընթացքում հեղինակավոր մրցանակներ են ստացել երաժշտության ամենատարբեր ոճերի ու ուղղությունների երաժիշտները:

Շոու-բիզնեսի շնաձուկը. Ռիհաննան նոր ֆոտոշարքում
06 փետրվարի

Օրերս Ռիհաննան երկրպագուներին զարմացրեց իր խիզախությամբ` Instagram-ում հրապարակելով Harper’s Bazaar-ի համար արված ֆոտոշարքի լուսանկարները։

Ռիհաննան սինգլ է ձայնագրել Քանյե Ուեսթի և Փոլ Մաքքարթնիի հետ
27 հունվարի

Ռիհաննան թողարկել է իր առաջիկա ալբոմի առաջին սինգլը` Four Five Seconds

Լեոնարդո ԴիԿապրիոն սիրավեպ ունի Ռիհաննայի՞ հետ
14 հունվարի

Ճիշտ է դա, թե ոչ, սակայն լրագրողները նկատել են, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռիհաննան և Լեոնարդո ԴիԿապրիոն միասին են ներկայացել ամենաքիչը երկու երեկույթներին, իսկ որոշ տեղեկատվությունների համաձայն` նրանց անգամ նկատել են համբուրվելիս։

Youtube–ը հրապարակել է 2014 թ.–ին ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների տասնյակը
10 դեկտեմբերի

Youtube–ի առաջատարն է Քեթի Փերիի «Dark Horse» տեսահոլովակը: Բացի այդ, մեծ ճանաչում է վայելում Էնրիկե Իգլեսիասի ft. Descemer Bueno–ի «Bailando» տեսահոլովակը։

Ռիհաննան՝ տղամարդկանց համար նախատեսված բրիտանական ամսագրի անկեղծ ֆոտոշարքում
07 նոյեմբերի

Ռիհաննան չի դադարում ուրախացնել իր երկրպագուներին. այս անգամ աստղը դարձել է բրիտանական Esquire-ի հերոսուհին:

Աստղերը` amfAR Inspiration 2014 գալա-երեկոյին
03 նոյեմբերի

Լոս Անջելեսում տեղի ունեցավ amfAR Inspiration 2014 ամենամյա բարեգործական աճուրդը: Գալա-ընթրիքին մասնակցել են բազմաթիվ աստղեր` Ռիհաննան, Մայլի Սայրուսը, Շերոն Սթոունը, Ջասթին Թիմբերլեյքը, Միլա Յովովիչը, Գվինեթ Փելթրոուն և այլոք: Երեկոյի վարողը դիզայներ Թոմ Ֆորդն էր:

Ռիհաննան ներկայացրել է իր առաջին Rogue Man բուրմունքը տղամարդկանց համար
27 հոկտեմբերի

Երգչուհի Ռիհաննան նախօրեին Ատլանտայում ներկայացրել է իր առաջին Rogue Man բուրմունքը` նախատեսված տղամարդկանց համար։

Ռիհաննան կարող է Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի հերոսուհին դառնալ
03 հոկտեմբերի

Ռիհաննան կարող է Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի հերոսուհին դառնալ, հաղորդում է Sunday Mirror հրատարակությունը՝ հղում անելով Ռիհաննայի ընկերոջը: Ինչպես հայտնի է դարձել, նախագծի պրոդյուսերները դիմել են երգչուհի և դերասանուհի Ռիհաննային և առաջարկել են քննարկել նրա թեկնածությունը Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի նկարահանումներին նրա մասնակցության համար: Եթե դերասանուհու թեկնածությունը հաստատվի, ապա նա ֆիլմում հանդես կգա ինքն իր դերում: Այս մասին գրում է 7дней.ру-ն:

Անճանաչելի Ռիհաննան` Tush-ի հերոսուհի
16 սեպտեմբերի

Ռիհաննային հաջողություններին դժվար է չնախանձել: Թխամորթ աստղը հասցնում է սուպերհիթեր ձայնագրել, պրովոկացիոն տեսահոլովակներ նկարահանել, որոնք ցնցում են համացանցը, ներկա լինել fashion-իրադարձություններին, թողարկել հագուստի սեփական շարքը և նկարահանվել ամսագրերի համար` ամենահամարձակ կերպարներով:

CFDA Fashion Awards 2014 մրցանակաբաշխություն. կարմիր գորգ
05 հունիսի

յու Յորքում հունիսի 2-ին տեղի է ունեցել CFDA Fashion Awards 2014 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տարվա ամենահաջողակ դիզայներներին և ամենաոճային աստղերին` Ամերիկայի նորաձև դիզայներների խորհրդի վարկածով: