Նիկոլ Քիդման
Ծննդյան ամսաթիվ: 1967-06-20
Ծննդավայր: Հավայի, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
10,00
Կիսվել:

Նիկոլ Մերի Քիդման (Nicole Mary Kidman. ծնվել է 1967թ.-ի հունիսի 20-ին Հոնոլուլուում, Հավայի, ԱՄՆ) — ավստրալա-ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր: Քիդմանը 2003թ.-ին արժանացել է «Օսկարի»  և BAFTA-ի, նա Ավստրալիան ներկայացնող առաջին դերասանուհին է, ով արժանացել է «Օսկարի» «Լավագույն կնոջ դեր» անվանակարգում: Քիդմանը նաև երեք անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել (1996, 2002, 2003):

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
«Անապատի թագուհի» Նիկոլ Քիդմանը` Vogue–ի համար
19 հուլիսի

48-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը դարձել է Vogue ամսագրի ֆոտոշարքի հերոսուհի։ Այս անգամ նա ներկայացել է իր իսկ հերոսուհու կերպարում, որին մարմնավորել է «Անապատի թագուհին» ֆիլմում։

Նաոմի Ուոթսը, Նիկոլ Քիդմանն ու մյուս աստղերը` Women In Film-2015 մրցանակաբաշխությանը
17 հունիսի

Նախօրեին Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցի սրահում տեղի ունեցավ Women In Film Crystal + Lucy Awards ամենամյա մրցանակաբաշխությունը:

Հինգ հիանալի ֆիլմեր, որոնց գլխավոր հերոսուհիները մարմնավաճառներն են
12 հունիսի

20–րդ դարում կինեմատոգրաֆը «նորագույն արվեստ» են կոչել, իսկ ընդունված «հնագույն մասնագիտություն» բառակապակցությունը, ինչպես հայտնի է, վերագրվում է մարմնավաճառությանը։ Եվ, այսպես, ինչպե՞ ս է «հնագույն մասնագիտությունը» ներկայացվել «նորագույն արվեստում»։

Հունիսի 9–ին ամբողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը
09 հունիսի

Ինչպես մի ժամանակ ասում էր Արիստոտելը, ընկերը երկու մարմիններում ապրող մեկ հոգին է։

«Նախքան ես կքնեմ»
29 հոկտեմբերի

Պատմություն կնոջ մասին, ով կորցրել է հիշողությունը: Ամեն առավոտ վերջին 20 տարիների հիշողությունները ուղղակի անհետանում են նրա գլխից, և ամեն առավոտ նա ստիպված է լինում կտոր-կտոր վերականգնել սեփական կյանքը:

Պրեմիերա: «Մոնակոյի արքայադուստրը»/«Grace of Monaco
16 մայիսի

Ողջ Հոլիվուդը նրա առջև ծնկի էր գալիս`շքեղ վիլլաներ, օսկարյան ընդունելություններ և գրավիչ տղամարդիկ, սակայն նա ընտրեց թագավորական պալատը, արիստոկրատական պարահանդեսները և Ֆրանսիային սահմանակից փոքր պետության վեհանձն արքայազնին… Նա Հոլիվուդի թագուհին էր, ով նախընտրեց դառնալ Մոնակոյի արքայադուստրը:

Նիկոլ Քիդմանը և Թիմ Ռոթը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի պրեմիերայից մի քանի ժամ առաջ
14 մայիսի

Կաննի ավանդական կինոփառատոնը կբացվի մի քանի ժամից, իսկ մինչ այդ ֆոտոշարքին մասնակցելու նպատակով կարմիր գորգի վրա են դերասանները, ովքեր խաղացել են «Մոնակոյի արքայադուստրը» դրամայում, որով բացվում է փառատոնը: