Նազենի Հովհաննիսյան
Ծննդյան ամսաթիվ: 1982-07-18
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
10,00
Կիսվել:

Նազենի Հովհաննիսյան-հաղորդավարուհի, դերասանուհի: Ծնվել է 1982թ. հուլիսի 18-ին, Երևանում: Խաղացել է  Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն», Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Ոչինչ չի մնա» (2007թ.), «Երեք ընկեր» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Սպանված աղավնի» (2009-10թթ), «Խաչագողի հիշատակարան» (2010-11թթ) և այլ  ֆիլմերում: 2010թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս: 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Հռոմի Պապի պատարագն ու Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան ցնցեցին աշխարհը. Նազենի Հովհաննիսյան
13 ապրիլի

Հայտնի հայ հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook ցանցում իր տպավորություններն է ներկայացրել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցից և նախորդ կիրակի Վատիկանում Հռոմի Պապի հայտարարությունից։

Աշնանը մեծ էկրան կբարձրանա «Անահիտ» հայկական լիամետրաժ մուլտֆիլմը
08 սեպտեմբերի

Աշնանը կինոթատրոններում կհայտնվի «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: Այն հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվում են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան:

Նազենի Հովհաննիսյան. Իմ ամենամեծ ուրախությունը մայրությունը կլինի
07 հուլիսի

Նազենի Հովհաննիսյան. Իմ ամենամեծ ուրախությունը մայրությունը կլինի hայկական շոու-բիզնեսի իգական սեռի ամենահմայիչ և կրթված ներկայացուցիչներից մեկը, անշուշտ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դասախոս Նազենի Հովհաննիսյանն է: Բարձրաշխարհիկ գեղեցկուհին պատմել է իր նախապատվությունների մասին «ԱՌԿԱ-Style» գործակալությանը տված բացառիկ բլից-հարցազրույցում: