Մեթյու ՄաքՔոնահի
Ծննդյան ամսաթիվ: 1969-11-04
Ծննդավայր: Տեխաս, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Մեթյու ՄաքՔոնահի (Matthew McConaughey. ծնվել է 1969 թ.-ի նոյեմբերի 4-ին Ուվալդում,  Տեխաս, ԱՄՆ) – ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Սկզբից հանդես գալով որպես հիմնականում կատակերգական ժանրի դերասան` XXI դարի երկրորդ տասնամյակում ՄաքՔոնահին անցում կատարեց խոշոր դրամատիկական դերերի` արժանանալով  մի շարք մրցանակների և կինոմամուլի չափազանց ջերմ արձագանքին «Լինկոլն փաստաբանի համար», «Մադ»,  «Մարդասպան Ջո», «Սուպեր Մայք» և «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմերի համար: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հայտարարել է 2014 թվականի լավագույն դերասանների անունները
27 հունվարի

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան (Screen Actors Guild Award, SAG) ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմի դերասանական կազմին լավագույնն է ճանաչել:

«Ոսկե գլոբուս 2015»` աստղերի շքերթ կարմիր գորգի վրա
12 հունվարի

«Ոսկե գլոբուսն» արդեն վաղուց ոչ միայն հեղինակավոր կինոմրցանակ ու «Օսկարի» յուրօրինակ փորձ է, այլ նաև հնարավորություն փայլատակելու կարմիր գորգի վրա` սեփական անձը ցույց տալու և այլոց նայելու համար։ «ԱՌԿԱ Style»–ն իր ընթերցողին համաշխարհային կինոյի աստղերին ողջ գեղեցկությամբ տեսնելու հնարավորություն է ընձեռում։

Մեթյու ՄաքՔոնահին արժանացել է American Cinematheque հեղինակավոր մրցանակի
23 հոկտեմբերի

Այս տարի American Cinematheque Awards հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են մրցանակը հանձնել օսկարակիր դերասան Մեթյու ՄաքՔոնահիին, իսկ նրա մտերիմներն ու գործընկերները հաստատել են արտիստի տրիումֆը: