Մադոննա
Ծննդյան ամսաթիվ: 1958-08-16
Ծննդավայր: ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Մադոննա Լուիզա Չիկոնե  (Madonna Louise Ciccone. ծնվել է 1958 թ.-ի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Հյուսիս-Արևելքում գտնվող  Բեյ Սիթիում) — ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, ձեռներեց և բարեգործ: Կարիերան շարունակելու նպատակով 1978 թվականին Նյու Յորք տեղափոխված Մադոննան սկզբում հանդես է գալիս որպես ռոք–խմբի անդամ, իսկ ավելի ուշ` որպես մենակատար ու երգերի հեղինակ: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Մադոննան մերկացրել է անչափահաս երկրպագուին հենց բեմի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 մարտի

Ավստրալիայում Բրիբսենի համերգին Մադոննան բեմ է հրավիրել իր երկրպագուներից մեկին։ «Սա այն աղջիկներից է, ում հետույքին ուզում ես մի լավ հասցնել…»,– ասել է Մադոննան` ձգելով աղջկա կարճ շապիկի եզրը։

Շոն Պենը դավաճանում է Մադոննային Նաոմի Քեմփբելի հետ
02 փետրվարի

Վերջերս 57–ամյա Մադոննայի և 55–ամյա Շոն Պենի հարաբերությունները սկսել էին կարգավորվել։ Սակայն միանգամից սկսեցին խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Պենը հաճելի ժամանակ է անցկացնում մեկ այլ կնոջ հետ։

Կրկին միասին. Շոն Պեն ու Մադոննա
10 հունվարի

Հին սերը չի ժանգոտում: Նախորդ տարվա վերջում Շոն Պենն ու Մադոննան որևէ կերպ չեն մեկնաբանել վերսկսված սիրավեպի մասին լուրերը: Բայց և չեն էլ հերքել դրանք:

Մադոննա. տարեդարձ գնչուական ձևով
18 օգոստոսի

Մադոննան նշել է իր 57-ամյակը, այս անգամ նա հրավիրել էր հյուրերին «գնչուական» երեկույթի։

Բոլոր ժամանակների լավագույն փոփ երգչուհիների վարկանիշը
14 օգոստոսի

The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը կազմել է ժամանակակից լավագույն փոփ երգչուհիների վարկանիշը, որի համաձայն, առաջին տեղում է երգչուհի Մադոննան:

Met Gala-2015. աստղերը կարմիր գորգի վրա
05 մայիսի

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ նորաձևության` տարվա ամենասպասված և գունեղ իրադարձություններից մեկը` Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որի թեման այս տարի սա էր` «Չինաստանի շշունջը. Արևելքի հեքիաթներն արվեստում, կինոյում և մոդայում»:

Grammy-2015. կարմիր գորգն ու հաղթողները
09 փետրվարի

Լոս Անջելեսում ավարտվել է «տարվա ամենաերաժշտական գիշերը»` Grammy-2015–ը, որի ընթացքում հեղինակավոր մրցանակներ են ստացել երաժշտության ամենատարբեր ոճերի ու ուղղությունների երաժիշտները:

Մադոննա — Living For Love
09 փետրվարի

Մադոննան ներկայացրել է նոր Rebel Heart ալբոմում ընդգրկված Living For Love երգի տեսահոլովակը:

Հաքերները կրկին համացանցում հրապարակել են Մադոննայի երգերը
25 դեկտեմբերի

Հաքերները համացանցում հրապարակել են Մադոննայի նոր ալբոմի 13 երգերը:

Մադոննան վեց նոր երգ է նվիրել երկրպագուներին
24 դեկտեմբերի

Մադոննայի չթողարկված ալբոմը համացանցում հայտնվելուց հետո երգչուհին շտապել է պաշտոնապես թողարկել վեց երգ ալբոմից` դրանք անվանելով «Ծննդյան տոնի նվեր»։ «LivingForLove», «DevilPray», «Ghosttown», «Unapologetic Bitch», «Illuminati» և «Bitch I’m Madonna» երգերը հասանելի են iTunes–ում և այլ երաժշտական էջերում։

Ցանցահենները համացանցում հրապարակել են Մադոննայի անավարտ ալբոմը
19 դեկտեմբերի

Ցանցահենները վերջին օրերին կոտրել են Sony ընկերության սերվերները, ինչը Մադոննայի համար այդքան էլ ուրախ ավարտ չի ունեցել:

Մադոննան պրովոկացիոն ֆոտոշարքում է լուսանկարվել Interview-ի համար
04 դեկտեմբերի

56-ամյա Մադոննան նկարահանվել է անսպասելի և պրովոկացիոն ֆոտոշարքում Interview ամսագրի համար, նրա լուսանկարները կզարդարեն «The Art Issue» հրատարակության հունվարյան համարը։

Երգչուհի Մադոննան նոր սիրեցյալ ունի
26 նոյեմբերի

Հնարավոր է, որ ամերիկացի երգչուհի Մադոննան նոր սիրեցյալ ունի։ Այս մասին հաղորդել է Sunday Telegraph լոնդոնյան թերթը` հղում անելով Dagospia իտալական հրատարակությանը։ ԶԼՄ–ները ենթադրում են, որ Մադոննայի և գերմանացի օպերային երգիչ Յոնաս Քաուֆմանի հանդիպումները կրում են ոչ միայն գործարար, այլև անձնական բնույթ։

Մադոննայի՝ մոտ կես միլիոն դոլար արժողության զգեստները աճուրդի կհանվեն
30 հոկտեմբերի

Մադոննայի հարսանեկան զգեստը, որը նա հագել էր Շոն Փեննի հետ ամուսնանալիս, հանվել է աճուրդի: Զգեստի, քողի և կոշիկների մեկնարկային արժեքը սահմանված է 60 հազար դոլար: