Լեոնարդո ԴիԿապրիո
Ծննդյան ամսաթիվ: 1974-11-11
Ծննդավայր: Լոս Անջելես, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Լեոնարդո Վիլհելմ ԴիԿապրիո (Leonardo Wilhelm DiCaprio. ծնվել է 1974 թ.–ի նոյեմբերի 11–ին Լոս Անջելեսում, ԱՄՆ) – ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», երեք անգամ` BAFTA մրցանակի, երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ ԴիԿապրիոն առավել հայտնի է դարձել «Ի՞նչն է տանջում Գիլբերթ Գրեյփին», «Ռոմեո + Ջուլիետ», «Տիտանիկ», «Լողափը», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Ավիատոր», «Ուրացողները», «Անիծյալների կղզին», «Սկիզբը», «Մեծն Գեթսբի», «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմերում խաղացած դերերով։ 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Լեոնարդո ԴիԿապրիոն ավտովթարի է ենթարկվել, սակայն իրեն իսկական ջենթլմենի պես է պահել
22 օգոստոսի

Լեոնարդո ԴիԿապրիոն իր զուգընկերուհի, դանիացի մոդել Նինա Ագդալի հետ, ավտովթարի է ենթարկվել ԱՄՆ-ի Հեմփթոն քաղաքում: Զույգը «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց մեքենային

Ռիհաննային և Լեոնարդո ԴիԿապրիոյին միասին նկատել են Coachella-ին
18 ապրիլի

Մենք գրեթե հաշտվել ենք այն մտքի հետ, որ երբևէ կկարողանանք գլուխ հանել, թե ինչ է կատարվում Լեոնարդո ԴիԿապրիոյի անձնական կյանքում: Լեոն տարակուսանքի մեջ է գցում մամուլը` գրեթե ամեն օր տարբեր նոր աղջկա հետ հայտնվելով տեսախցիկների օբյեկտիվում

«Ուշադրության կենտրոնում» ֆիլմը` «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթող
29 փետրվարի

Ռեժիսոր Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմն արժանացավ ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Օգնի՛ր ԴիԿապրիոյին «Օսկար» ստանալ
17 փետրվարի

The Linе լոնդոնյան ստուդիան մշակել է Red Carpet Rampage տեսախաղը, որը հավերժացնում է «Օսկար» ստանալու` դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի ապարդյուն փորձերը:

BAFTA-2016. աստղերը կարմիր գորգի վրա
15 փետրվարի

BAFTA բրիտանական մրցանակաբաշխության արարողությանը հավատարմագրված 350 լրագրողներ ողջ աշխարհից այս երեկո խզել են ձայները` բղավելով կարմիր գորգ դուրս եկած հայտնիների անունները:

BAFTA-2016. Լեոնարդո ԴիԿապրիոն «ողջ է մնացել» և տոնում է հաղթանակը
15 փետրվարի

Լոնդոնում փետրվարի 14–ին տեղի է ունեցել համաշխարհային և բրիտանական կինեմատոգրաֆի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը` BAFTA–ն:

Լեոնարդո ԴիԿապրիոն, Լեդի Գագան և ուրիշներ լուսանկարվել են «Օսկար 2016»–ի հավակնորդների ընդհանուր լուսանկարի համար
09 փետրվարի

«Օսկարի» մրցանակաբաշխության նախաշեմին Բեվերլի Հիլզում, ըստ ավանդույթի, անցկացվում է մրցանակի հավակնորդների հանդիսավոր ընթրիքը։ Եվ 2016 թվականը բացառություն չէ։

ԴիԿապրիոն համաձայնել է նկարահանվել Պուտինի մասին պատմող ֆիլմում
02 փետրվարի

Ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն նախնական համաձայնություն է տվել մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին նկարահանվող ֆիլմում։

Քեյթ Ուինսլեթը խնդրել է Ակադեմիային «Օսկար» տալ Լեոնարդո ԴիԿապրիոյին
20 հունվարի

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խնդրել է ամերիկյան կինոակադեմիայի ներկայացուցիչներին վերջապես «Օսկար» տալ Լեոնարդո Դի Կապրիոյին «Ողջ մնացածը» ֆիլմի համար

«The Revenant»-ն առաջադրվել է Օսկարի 12 անվանակարգերում
14 հունվարի

Հինգշաբթի Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար» կինոմրցանակի հավակնորդներին։

Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրները
11 հունվարի

Լոս Անջելեսում տեղի է ունեցել միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» 73–րդ մրցանակաբաշխությունը։

ԴիԿապրիոն Սկորսեզեի ֆիլմում կմարմնավորի սերիական մարդասպանի դերը
11 օգոստոսի

Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն կխաղա մի ֆիլմում, որը կնկարահանվի վավերագետ և ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի «Դևը Սպիտակ քաղաքում» գրքի հիման վրա:

Հունիսի 9–ին ամբողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը
09 հունիսի

Ինչպես մի ժամանակ ասում էր Արիստոտելը, ընկերը երկու մարմիններում ապրող մեկ հոգին է։

Ռոբերտ Փեթինսոնն առաջ անցավ Լեոնարդո ԴիԿապրիոյից
15 ապրիլի

Արդեն երկու տարի է` Coachella երաժշտական փառատոնը հոլիվուդյան աստղերի տաղանդի նորանոր սահմաններ է բացահայտում։ Նախորդ տարի աչքի էր ընկել Լեոնարդո ԴիԿապրիոն, իսկ այս տարի անչափ տպավորիչ ելույթ ունեցավ Ռոբերտ Փեթինսոնը։

Լեոնարդո ԴիԿապրիոն լավագույնն է
30 մարտի

Լեոնարդո ԴիԿապրիոն գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը` 25 մլն դոլար հոնորար ստանալով «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմի համար

ԴիԿապրիոն հանդես կգա մոլագարի դերում
02 մարտի

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Լեփ–լեցուն սենյակ» նոր ֆիլմում կմարմնավորի մոլագար Բիլլի Միլլիգանի կերպարը, ով տառապում է բազմադեմ անձի համախտանիշով և ունի 24 ենթաանձ։

Լեոնարդո ԴիԿապրիո + Ռիհաննա. թեթև սիրախաղ և ոչ մի անձնական բան
26 հունվարի

Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի ծանոթները կարծում են, որ դերասանի և Ռիհաննայի միջև «հարաբերությունները պարտավորեցնող չեն»։

Լեոնարդո ԴիԿապրիոն սիրավեպ ունի Ռիհաննայի՞ հետ
14 հունվարի

Ճիշտ է դա, թե ոչ, սակայն լրագրողները նկատել են, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռիհաննան և Լեոնարդո ԴիԿապրիոն միասին են ներկայացել ամենաքիչը երկու երեկույթներին, իսկ որոշ տեղեկատվությունների համաձայն` նրանց անգամ նկատել են համբուրվելիս։

ԴիԿապրիոն կոտրել է Victoria’s Secret-ի հրեշտակ Թոնի Գարնի սիրտը
06 հոկտեմբերի

Հոլիվուդի հավասարակշռությունը պահպանվել է` մինչ ամուրի Ջորջ Քլունին ամուսնացավ իր ընկերուհի Ամալ Ալամուդինի հետ, մեկ այլ ոչ պակաս հայտնի ամուրի բաժանվեց իր ընկերուհուց: Ինչպես հայտնում է արևմտյան մամուլը, մեկուկես տարվա սիրային հարաբերություններից և նույնիսկ համատեղ կյանքից հետո Լեոնարդո ԴիԿապրիոն որոշել է բաժանվել մոդել Թոնի Գարնից

Լեոնարդո Դի Կապրիոն բարեգործական երեկո է կազմակերպել
24 հուլիսի

Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամը Սան-Տրոպեում բարեգործական երեկո է կազմակերպել: Միջոցառման հիմնական նպատակը վայրի բնության պահպանության համար դրամական միջոցներ հավաքելն է:

Լեոնարդո Դի Կապրիոն ներկա կլինի Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի 2014թ. ԱԱ առաջին հանդիպմանը
12 հունիսի

Լեգենդար ամերիկացի դերասան և Հոլիվուդի սեքս-խորհրդանիշ Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է մեկնել Բրազիլիա` ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության բացման խաղին մասնակցելու համար, որտեղ նա կդառնա ամենահայտնի երկրպագուներից մեկը:

Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ջոննի Դեփը ներառվել են բոլոր ժամանակների ամենագեղեցիկ տղամարդկանց ցանկում
09 հունիսի

Հոլիվուդյան աստղային դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Ջոննի Դեփը ներառվել են բոլոր ժամանակների 25 ամենագեղեցիկ և սեքսուալ տղամարդկանց ցուցակում` ըստ Harper’s Bazaar ամսագրի:

Լեոնարդո Դի Կապրիոն զարմացրել է հանդիսատեսին գրավիչ պարով
15 ապրիլի

Միշտ ընդգծված զուսպ, ջենթլմեն և չափազանց բարեկիրթ Լեոնարդոն, ի զարմանս հանդիսատեսի, պարել է Coachella Music And Arts Festival կալիֆոռնիական փառատոնի ժամանակ: