Քրիստինե Պեպելյան
Ծննդյան ամսաթիվ: 1980-04-22
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
1,00
Կիսվել:

Քրիստինե Պեպելյան- փոփ երգչուհի, երգահան, հաղորդավարուհի: Ծնվել է  1980թ. ապրիլի 22-ին, Երևանում: 2003թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում` «Լավագույն երգ», «Տարվա հիթ», «Լավագույն երգչուհի» և այլն: 2005թ. Լոս Անջելեսում Ֆլորա Մարտիրոսյանի հետ կատարած դուետը արժանացել է «Լավագույն դուետ» մրցանակին: Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ: Եղել է Հայաստանի ձայնը 2013 մրցույթի ժյուրիի անդամ:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում նախատեսված համերգը ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառով
06 ապրիլի

Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում նախատեսված մենահամերգը ղարաբաղյան հակամարտության սրացման պատճառով։ Երգչուհին այս մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Գուշակիր մեղեդին»՝ Հայաստանում. հայտնի հեռուստահաղորդումը եթերում կլինի աշնանը
19 հունիսի

Ողջ աշխարհում հայտնի «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդումը կհայտնվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) եթերում, «ԱՌԿԱ Style»–ին հաղորդել է ՀՀՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հայ երգիչները միացել են «Խորհուրդ են տալիս հայտնիները» ընթերցանության նախագծին
18 մայիսի

Հայտնի հայ էստրադային երգիչները միացել են ընթերցանության քարոզմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլին։

Քրիստինե Պեպելյանը զբաղվում է «Կարոտ» տեսահոլովակի ստեղծման աշխատանքով
11 ապրիլի

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, որ այժմ զբաղված է իր նոր երգի տեսահոլովակի ստեղծման աշխատանքով։

Հայ աստղեր — ՀՀ հիմնը
24 մարտի

ՀՀ հիմնը կատարում են հայ աստղերը՝ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Նարեկ Բավեյանը, Գոռ Սուջյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Անդրեն և ուրիշներ:

Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանը 2014 թվականի լավագույն կատարողներն են` ըստ Հայկական երաժշտական հեռուստաալիքի
23 մարտի

Երեկ երեկոյան Երևանում անցկացվեց «Հայկական երաժշտական հեռուստաալիքի» IX մրցանակաբաշխությունը:

«Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան. Սոչիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին
20 փետրվարի

Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան, որը նվիրվում է Սոչիի ավիավթարի 113 զոհերի հիշատակին։

Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է «Անավարտ թռիչք» նոր տեսահոլովակը
22 հունվարի

Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսօր Youtube–ի իր պաշտոնական էջում ներկայացրել է «Անավարտ թռիչք» նոր տեսահոլովակը։

Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր և Արամ Գինոսյանի համատեղ տեսահոլովակը
05 դեկտեմբերի

Հայ փոփ-երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր և «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արամ Գինոսյանի համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Սերը կա» երգի հիման վրա: Քրիստինեն նախագծում Արամի մարզիչն էր:

Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի պաշտոնական թիզերը
20 նոյեմբերի

Հայ փոփ-երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր` «Սերը կա» երգի տեսահոլովակի պաշտոնական թիզերը Ֆեյսբուքի իր էջում: Սա Քրիստինե Պեպելյանի համատեղ աշխատանքն է «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Արամ Գինոսյանի հետ, ում մարզիչը հենց երգչուհին էր:

Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր` «Իմն ես» երգը
22 հոկտեմբերի

Հայտնի հայ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր նոր` «Իմն ես» երգը:

Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է My One and Only երգի տեսահոլովակը
18 սեպտեմբերի

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է My One and Only երգի տեսահոլովակը:

Քրիստինե Պեպելյանը նոր տեսահոլովակ կներկայացնի սեպտեմբերի 17-ին
05 սեպտեմբերի

Հայ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է «Իմ միակ» (My One and Only) նոր տեսահոլովակի թիզերը Youtube-ում:

Քրիստինե Պեպելյանը նոր երգ է ներկայացրել
04 հուլիսի

Հայ փոփ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր երգ՝ «Հենց քեզ հետ»:

Քրիստինե Պեպելյանն իր նոր տեսահոլովակում ներկայացել է Anahit Simonyan Fashion-ի զգեստով
09 հունիսի

Հայ փոփ-աստղ Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր «Իմ ընկեր» երգի տեսահոլովակը, որտեղ նա կրում է Anahit Simonyan Fashion-ի զգեստը, այս մասին գրում է ապրանքանիշի դիզայներ և ստեղծող Անահիտ Սիմոնյանը Facebook-ի իր էջում: