Ջորջ Քլունի
Ծննդյան ամսաթիվ: 1961-05-06
Ծննդավայր: Կենտուկի, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Ջորջ Թիմոթի Քլունի (George Timothy Clooney. ծնվել է 1961 թ.-ի մայիսի 6-ին Լեքսինգթոնում, Կենտուկի, ԱՄՆ) – ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Նա հայտնի է դարձել «Շտապ օգնություն» հեռուստասերիալի և «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմի ցուցադրումից հետո: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Կանն–2016. Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ և Ամալ Քլունիները և ուրիշներ «Ֆինանսական հրեշ» ֆիլմի պրեմիերային
13 մայիսի

Կաննի փառատոնի հագեցած օրակարգում Ջոդի Ֆոսթերի «Ֆինանսական հրեշ» (Money Monster) քրեական դրամայի պրեմիերայի ժամանակն է: Օրվա առաջին կեսի մի շարք լուսանկարահանումներից հետո երեկոյան ռեժիսորը ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջուլիա Ռոբերթսի, Կատրինա Բալֆի և Ջորջ Քլունիի հետ միասին հայտնվեցին կարմիր գորգին

Ջորջ Քլունին ժամանել է Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
22 ապրիլի

Հոլիվուդյան դերասան և բարերար Ջորջ Քլունին ժամանել է Հայաստան Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։

Օսկարակիր Ջորջ Քլունին և Լյուպիտա Նիոնգոն ընդդեմ «Օսկարի»
22 հունվարի

Հայտնի օսկարակիրներ Ջորջ Քլունին և Լյուպիտա Նիոնգոն քննադատությամբ են հանդես եկել հավակնորդների թվում սևամորթ դերասանների բացակայության պատճառով։

Ամալ Քլունին կարող է փոխարինել Դոնալդ Թրամփին
11 օգոստոսի

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ–ները, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` հայտնի իրավաբան Ամալ Ալամուդինը, կդառնա «Թեկնածու» («The Celebrity Apprentice») ամերիկյան ռեալիթի–շոուի հաղորդավար։

Չայլդ ֆրի Ջորջ Քլունին երեխա՞ է ուզում
16 հուլիսի

Փաստաբան Ամալ Ալամուդինը և դերասան Ջորջ Քլունին ցանկանում են ծնող դառնալ

Հունիսի 9–ին ամբողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը
09 հունիսի

Ինչպես մի ժամանակ ասում էր Արիստոտելը, ընկերը երկու մարմիններում ապրող մեկ հոգին է։

Ջորջ և Ամալ Քլունիները մասնակցել են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված 100 LIVES նախագծի մեկնարկին
11 մարտի

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ և ձեռներեցներ, որոնց թվում են Ջորջ Քլունին և նրա կինը, Էլի Ուիզելը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, նախօրեին Նյու–Յորքում ազդարարել են 100 LIVES բարեգործական նախագծի և «Ավրորա» նոր միջազգային մարդասիրական մրցանակի մեկնարկը:

Ջորջ Քլունին Երևանում կհանձնի առաջին «Ավրորա» մրցանակը
11 մարտի

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ և ձեռներեցներ, որոնց թվում են Ջորջ Քլունին, Էլի Ուիզելը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, կազդարարեն 100 LIVES բարեգործական նախագծի և «Ավրորա» նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնումը:

Ամալ Քլունին որոշել է դասավանդել
09 մարտի

Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, շատ շուտով կսկսի մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով դասախոսություններ կարդալ Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում:

Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդին երջանի՞կ չեն
25 փետրվարի

Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, որքան թվում էր սկզբում։

«Ոսկե գլոբուս 2015»` աստղերի շքերթ կարմիր գորգի վրա
12 հունվարի

«Ոսկե գլոբուսն» արդեն վաղուց ոչ միայն հեղինակավոր կինոմրցանակ ու «Օսկարի» յուրօրինակ փորձ է, այլ նաև հնարավորություն փայլատակելու կարմիր գորգի վրա` սեփական անձը ցույց տալու և այլոց նայելու համար։ «ԱՌԿԱ Style»–ն իր ընթերցողին համաշխարհային կինոյի աստղերին ողջ գեղեցկությամբ տեսնելու հնարավորություն է ընձեռում։

Ջորջ Քլունին հայրիկ է դառնալու
27 դեկտեմբերի

Ջորջ Քլունիի տիկին Ամալ Ալամուդինի հղիության մասին լուրերը հայտնվեցին զույգի հարսանիքից անմիջապես հետո, որը կայացել էր սեպտեմբերին։ Բայց այժմ նման ենթադրության համար ծանրակշիռ հիմքեր կան. այն մասին, որ Ամալը մայրիկ է դառնալու, լրագրողներին պատմել է ընտանիքի մտերիմ ընկերը:

Սերժ Թանկյանը հաստատել է Ջորջ Քլունիի այցը Հայաստան
17 դեկտեմբերի

Աշխարհահռչակ ռոք–երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը հաստատել է 2015 թ.–ի գարնանը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի այցը Հայաստան։

Ջորջ Քլունին կժամանի Հայաստան
16 դեկտեմբերի

Հանրաճանաչ System of a Down ռոք–խմբի շրջագայության շրջանակում 2015 թվականի ապրիլին Հայաստան կժամանի հանրահայտ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին։ Նա կմասնակցի խմբի երևանյան համերգին։

Չեննինգ Թեյթումը, Քլունին, Յոհանսոնն ու Ֆայնսը կնկարահանվեն Կեսարի մասին ֆիլմում
05 նոյեմբերի

Չեննինգ Թեյթումը, Ջորջ Քլունին, Սքարլեթ Յոհանսոնը և Ռալֆ Ֆայնսը կհանդիպեն Hail,Ceasar! ֆիլմի նկարահանման հարթակում:

Ջորջ Քլունին ճոխ նվեր է արել կնոջը
08 հոկտեմբերի

Ջորջ Քլունին իսկապես թագավորական նվեր է մատուցել իր երիտասարդ կնոջը` Ամալ Ալամուդինին:

Համեստության տիպար. Քլունիի կինը ցուցադրել է ամուսնական մատանին
30 սեպտեմբերի

Նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել «տասնամյակի հարսանիքը». լրագրողների թեթև ձեռքով այսպես են սկսել կոչել դերասան Ջորջ Քլունիի և փաստաբան Ամալ Ալամուդինի հարսանեկան արարողությունը: Սիրահարները հարսանեկան արարողությունը կազմակերպել էին Վենետիկում, և այն տևել է երեք օր: Իհարկե, հասարակությանը դեռ չի հաջողվել տեսնել այն կնոջ հարսանեկան զգեստը, ում հաջողվել է ամուսնանալ Հոլիվուդի ամենահայտնի ամուրու հետ, հարսանիքի բացառիկ լուսանկարներն արդեն վաճառվել են Vogue ամերիկյան հրատարակությանը:

Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարսանեկան բացառիկ լուսանկարները՝ People ամսագրի կողմից
30 սեպտեմբերի

«Իսկ որտե՞ղ է հարսնացուն», — մտածում էին Tatler-ի ընթերցողները՝ ուսումնասիրելով Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարսանիքի մասին նյութը: Միաժամանակ հարսնացուն աննկատ մուտք է գործել Palazzo Papadopoli հյուրանոց, որտեղ տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը:

Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարսանիքը տեղի կունենա Վենետիկում
08 սեպտեմբերի

Առաջիկա հարսանիքի մասին Քլունին հայտարարել է կիրակի Ֆլորենցիայում կազմակերպված բարեգործական երեկոյի ժամանակ: Ինչպես հաղորդում է հրատարակությունը, սկզբում 53-ամյա ամերիկացի դերասանը ցանկացել է հարսանեկան արարողությունը կազմակերպել Կոմո գետի (Իտալիա) ափին գտնվող իր առանձնատանը, սակայն հետո որոշել է, որ այդ վայրը չափազանց հայտնի է և գաղտնիություն չի ապահովի, այդ պատճառով նա ընտրել է Վենետիկը:

Ջորջ Քլունին խնդրել է Բրեդ Փիթին իր հարսանիքի խաչեղբայրը լինել
23 հունիսի

Ջորջ Քլունին խնդրել է իր մտերիմ ընկերոջը` Բրեդ Փիթին, լինել իր խաչեղբայրը Ամալ Ալամուդինի հետ հարսանեկան արարողության ժամանակ: