Ջարեդ Լետո
Ծննդյան ամսաթիվ: 1971-12-26
Ծննդավայր: Լուիզիանա, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
10,00
Կիսվել:

Ջարեդ Ջոզեֆ Լետո (Jared Joseph Leto. ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 26–ին Բոսիեր Սիթիում, Լուիզիանա, ԱՄՆ) — ամերիկացի դերասան, 30 Seconds to Mars այլընտրանքային խմբի ֆրոնթմեն։ Առաջադրվել է «Օսկար» մրցանակի, արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում` «Ոսկե գլոբուսի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի «Դալլասի գնորդների ակումբ» դրամայում տրանսսեքսուալ Ռեյընի դերի համար (2013)։ 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Աշխարհի ամենանախանձելի ամուրիները` ըստ People ամսագրի
08 հուլիսի

People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենանախանձելի ամուրիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է դերասան Ջո Մանգանիելլոն, ով հայտնի է «Իսկական արյուն» և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալներում խաղացած դերերով: Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են հայտնվել դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն, երգիչ Սեմ Սմիթը, սերիալների աստղ Իեն Սոմերհոլդերն ու երգիչ Աշերը: Իսկ տասնյակում է հայտնվել նաև միապետության ներկայացուցիչ արքայազն Հարրին:

PETA-ն հրապարակել է ամենասեքսուալ աստղային բուսակերների ցանկը
04 հուլիսի

Ըստ PETA-ի (People for the Ethical Treatment of Animals)` աշխարհի ամենասեքսուալ բուսակերներ են ճանաչվել Ջարեդ Լետոն և Էլլեն Փեյջը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Հաղթողներն ընտրվել են PETA-ի կայքի այցելուների կողմից առցանց քվեարկության միջոցով: