Իվետա Մուկուչյան
Ծննդյան ամսաթիվ: 1986-10-14
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Իվետա Մուկուչյան — երգչուհի և մոդել: Ծնվել է   1986 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ 
Մասնակցել է Հայ Սուպերսթար նախագծի 4-րդ եթերաշրջանին, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին Իվետան մասնակցել է Գերմանիայի ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանին մինչև բաթլ փուլ։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Իվետա Մուկուչյանը պաշտոնական վեբ–կայք է ներկայացրել
09 հունիսի

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Իվետա Մուկուչյանը պաշտոնական վեբ կայք է ներկայացրել

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ում զբաղեցրեց 7-րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան
15 մայիսի

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ հավաքելով 249 միավոր։

Իվետա Մուկուչյանը դարձել է «Եվրատեսիլ 2016»–ի ամենագեղեցիկ մասնակիցը
13 մայիսի

Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի ամենագեղեցիկ և ոճային մասնակիցը։

Հայաստանը «Եվրատեսիլ 2016»–ի եզրափակչում վերջինն է ելույթ ունենալու
13 մայիսի

Վիճակահանությունը կատարվել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ավարտից հետո։

Իվետա Մուկուչյանը խոստացել է լավագույնս ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլի» եզրափակչում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
12 մայիսի

«Եվրատեսիլ 2016»–ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին աջակցության համար` խոստանալով լավագույնս ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլի» եզրափակչում։

Հայաստանը «Եվրատեսիլ 2016»–ի ֆավորիտների թվում է. բուքմեյքերներ
11 մայիսի

Համաշխարհային բուքմեյքերները շարունակում են ավելացնել Հայաստանի հաղթանակի հնարավորությունները «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, որն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաքում։

Հայաստանը «Եվրատեսիլ 2016»–ի եզրափակչում է
11 մայիսի

Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։ Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը` կատարելով LoveWave երգը։

Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 մայիսի

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաջող ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակչում` կատարելով LoveWave երգը

Իվետա Մուկուչյանը երկրորդ փորձն է անցկացրել «Եվրատեսիլ 2016»–ի շրջանակում
06 մայիսի

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը երկրորդ փորձն է անցկացրել Շվեդիայի մայրաքաղաքում։

Իվետա Մուկուչյանն առաջին փորձն է անցկացրել Ստոկհոլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
02 մայիսի

Մուկուչյանն արդեն առաջին փորձն է անցկացրել Շվեդիայի մայրաքաղաքում

Հայաստանը «բարձր տեխնոլոգիական» շոու է պատրաստում Եվրատեսիլում
29 ապրիլի

Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին կներկայանա տարբեր գրաֆիկական, թվային և լուսային էֆեկտների կիրառմամբ բացառիկ շոու ծրագրով, ուրբաթ լրագրողներին ասաց մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի իգական սեռի ամենակրքոտ մասնակիցների լավագույն յոթյակում է
14 ապրիլի

Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը միջազգային երգի մրցույթի իգական սեռի ամենակրքոտ մասնակիցների լավագույն յոթյակում է` ըստ teleprogramma.pro-ի:

Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա հաջողակ համարի ներքո «Եվրատեսիլ 2016»–ի կիսաեզրափակչում
08 ապրիլի

Կազմակերպիչները հայտնում են, որ ելույթների հերթականությունն ընտրվել է ոչ թե պատահականության սկզբունքով, այլ այնպես, որպեսզի շոու ծրագիրը լինի ավելի հետաքրքիր և գրավիչ։

Տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի «LoveWave» եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
02 մարտի

Հանրայինի եթերում տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի և տեսահոլովակի պրեմիերան, որը երգչուհին կներկայացնի Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում։

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչը կհամագործակցի Kivera Naynomis–ի հետ
26 փետրվարի

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող մասնակից Իվետա Մուկուչյանը նախապատրաստական և մրցութային փուլում կհամագործակցի Kivera Naynomis նորաձևության տան հետ:

Հրապարակվել է «Եվրատեսիլ-2016»-ին Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
20 փետրվարի

Ներկայացվել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը: Երգը կոչվում է «LoveWave»։

Մկոն և Իվետա Մուկուչյանը՝ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունում
08 փետրվարի

Հայ ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, նկարահանվել են «Փախիր կամ ամուսնացիր» հայկական նոր արկածային կատակերգությունում:

Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2016»–ի առաջին կիսաեզրափակչում
25 հունվարի

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա Շվեդիայի մայրաքաղաքում

«Այսօր իմ հարսանիքն է». Իվետա Մուկուչյան
15 օգոստոսի

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հետաքրքիր գրառում և լուսանկար է հրապարակել Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում։

Իվետա Մուկուչյանը կատարել է Բեյոնսեի Crazy in love երգը
11 մայիսի

Երգչուհի Իվետա Մուկուչյանը և գերմանացի երաժիշտ Դևիդ Ալլեքնան (David Alleckna) ներկայացրել են ամերիկացի R&B երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի Crazy in love երգի ակուստիկ տարբերակը։

Իվետա Մուկուչյանն ու Սերժոն նոր տեսահոլովակ են ներկայացրել
10 մարտի

Համացանցում հրապարակվել է երգչուհի և մոդել Իվետա Մուկուչյանի և DJ Սերժոյի «Արի յար» երգի տեսահոլովակը։ Սա հին հայկական երգի նոր մշակումն է։

Ամառային անձրև. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը
01 սեպտեմբերի

Համացանցում հայտնվել է երգչուհի և մոդել Իվետա Մուկուչյանի և Lazzaro-ի «Summer Rain» («Ամառային անձրև») երգի տեսահոլովակը: