Իեն Սոմերհոլդեր
Ծննդյան ամսաթիվ: 1978-12-08
Ծննդավայր: Լուիզիանա, ԱՄՆ
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Իեն Ջոզեֆ Սոմերհոլդեր (Ian Joseph Somerhalder. ծնվել է 1978 թ.-ի դեկտեմբերի 8-ին Քովինգթոնում, Լուիզիանա, ԱՄՆ) – ամերիկացի դերասան: Հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Դեյմոն Սալվատորեի դերակատարմամբ և «Կորուսյալներ» հեռուստասերիալում Բուն Քարլայլի դերակատարմամբ:   

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Կանն 2015. աստղերը` «Երիտասարդություն» ֆիլմի պրեմիերային
21 մայիսի

Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի (Paolo Sorrentino) «Երիտասարդություն» (La giovinezza (Youth)) ֆիլմը պատմում է կյանքի և ստեղծագործական մասնագիտությունների հակառակ կողմի մասին։ Ֆիլմը շարունակում է «Մեծ գեղեցկություն» (La grande bellezza) դրամայում արծարծված թեման։

«Վամպիրի օրագրերի» աստղն ամուսնացել է «Մթնշաղի» աստղի հետ
27 ապրիլի

Հոլիվուդյան սեքս-խորհրդանիշ Իեն Սոմերհոլդերը, որը հայտնի է դարձել «Վամպիրի օրագրերը» սերիալի շնորհիվ, ամուսնացել է դերասանուհի Նիկի Ռիդի հետ, որը մարմնավորում էր արնախում Ռոզալիի կերպարը մեկ այլ հայտնի սագայում` «Մթնշաղում»:

Իեն Սոմերհոլդերը նոր ընկերուհի ունի
22 հուլիսի

«Վամպիրի օրագրերը » (The Vampiore diaries) հայտնի հեռուստասերիալի աստղ Իեն Սոմերհոլդերը նոր սիրավեպ է սկսել: Նրա ընկերուհին ևս «վամպիր» է` «Մթնշաղ» (Twiligh) ֆիլմի դերասանուհի Նիկկի Ռիդը:

Աշխարհի ամենանախանձելի ամուրիները` ըստ People ամսագրի
08 հուլիսի

People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենանախանձելի ամուրիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում է դերասան Ջո Մանգանիելլոն, ով հայտնի է «Իսկական արյուն» և «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալներում խաղացած դերերով: Վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակում են հայտնվել դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն, երգիչ Սեմ Սմիթը, սերիալների աստղ Իեն Սոմերհոլդերն ու երգիչ Աշերը: Իսկ տասնյակում է հայտնվել նաև միապետության ներկայացուցիչ արքայազն Հարրին: