Հայկո
Ծննդյան ամսաթիվ: 1973-08-25
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
1
10,00
Կիսվել:

Հայկո — Հայկ Հակոբյան — փոփ երգիչ և երգահան: Ծնվել է 1973 թ. Օգոստոսի 25-ին Երևան քաղաքում: Ներկայացրել է Հայաստանը Հելսինկիում կայացած «Եվրատեսիլ 2007» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։Գրել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքը, որի համար արժանացել է մրցանակի: 2006թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ Եղել է Հայաստանի ձայնը 2013 մրցույթի ժյուրիի անդամ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Անահիտ Սիմոնյանը ներկայացրել է «Աղջկա արցունքները» երգի նոր տեսահոլովակը
16 փետրվարի

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը Youtube–ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Աղջկա արցունքները» երգի նոր տեսահոլովակը։

Հայկոն ներկայացրել է նախարար Արմեն Աշոտյանի երգի տեսահոլովակը
10 հունիսի

Հայ հայտնի երգիչ Հայկոն ներկայացրել է «Ինձ խոստացիր» երգի տեսահոլովակը։ Երգի խոսքի և երաժշտության հեղինակը Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է։

Հայկոն ներկայացրել է «Ինձ խոստացիր» տեսահոլովակի ծանուցումը
03 հունիսի

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկոն Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Ինձ խոստացիր» տեսահոլովակի ծանուցումը։

«Եվրատեսիլ» մրցույթում ամենագեղեցիկը Genealogy խմբի շոուն էր. Հայկո
21 մայիսի

Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Genealogy խմբի շոուն ամենագեղեցիկն էր, կարծում է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկոն։

Հայկոն և Դիանան նոր տեսահոլովակ են ներկայացրել
21 ապրիլի

Հայտնի հայ էստրադային երգիչ և կոմպոզիտոր Հայկոն և երիտասարդ երգչուհի Դիանա Առուստամյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ` «Հիշի՛ր» երգի հիման վրա:

YouTube–ում հրապարակվել է Արմեն Աշոտյանի «Ինձ խոստացիր» երգը
07 ապրիլի

Ապրիլի 7–ին` Մայրության և գեղեցկության օրը, YouTube–ում, «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական ալիքում հրապարակվել է «Ինձ խոստացիր» երգը, որի տեքստի և երաժշտության հեղինակը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

Անահիտ Սիմոնյանը նոր երգ է ներկայացրել
07 ապրիլի

Էստրադային երգչուհի Անահիտ Սիմոնյանը ներկայացրել է «Love you, հոգիս» նոր երգը։

ՀՀ ԿԳ նախարարը անակնկալ է մատուցել հայ կանանց
02 ապրիլի

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 7–ի կապակցությամբ անակնկալ է մատուցել հայ կանանց և գրել է իր 10–րդ երգը` «Ինձ խոստացիր»։ Երգը կատարել է ամենառոմանտիկ կատարողներից մեկը` Հայկոն։

Հայ աստղեր — ՀՀ հիմնը
24 մարտի

ՀՀ հիմնը կատարում են հայ աստղերը՝ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Նարեկ Բավեյանը, Գոռ Սուջյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Անդրեն և ուրիշներ: