Էրիկ
Ծննդյան ամսաթիվ: 1988-06-05
Ծննդավայր: Թբիլիսի
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Էրիկ (Էրիկ Կարապետյան) – երգիչ: Ծնվել է 1988թ. հունիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 2006թ-ից տեղափոխվել է Երևան: 2011թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Թողարկել է 1 ձայնասկավառակ: 2012թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Էրիկը նոր երգ է ներկայացրել
10 փետրվարի

Երգիչ Էրիկը նոր երգ է ներկայացրել:

Հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ցանկալի տղամարդիկ
07 սեպտեմբերի

«ԱՌԿԱ Style»-ը կազմել է հայկական շոու բիզնեսի ամենացանկալի և գրավիչ տղամարդկանց վարկանիշը։ Եվ այսպես, բռնվե՛ք, կանայք։

«Գուշակիր մեղեդին»՝ Հայաստանում. հայտնի հեռուստահաղորդումը եթերում կլինի աշնանը
19 հունիսի

Ողջ աշխարհում հայտնի «Գուշակիր մեղեդին» հեռուստահաղորդումը կհայտնվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) եթերում, «ԱՌԿԱ Style»–ին հաղորդել է ՀՀՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Քո հետքերը». սիրով` Էրիկից
10 ապրիլի

Ապրիլի 10–ին Yans երաժշտական ակումբում կայացավ Էրիկի «Քո հետքերը» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Հարկ է նշել, որ ձայնասկավառակի թողարկումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի հովանավորության շնորհիվ։

Էրիկի «Քո հետքերը» ձայնասկավառակի շնորհանդեսը
10 ապրիլի

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

Հայ աստղեր — ՀՀ հիմնը
24 մարտի

ՀՀ հիմնը կատարում են հայ աստղերը՝ Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Շուշան Պետրոսյանը, Էրիկը, Նարեկ Բավեյանը, Գոռ Սուջյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Անդրեն և ուրիշներ:

Էրիկը հայ կանանց մաղթում է լինել գեղեցիկ և սիրված
02 մարտի

Հայտնի երգիչ Էրիկը նախօրոք է շնորհավորել բոլոր հայ կանանց Մարտի 8–ի կապակցությամբ։

Էրիկը ներկայացրեց «Իմ փոքրիկ» երգը
25 փետրվարի

Հայտնի երգիչ Էրիկը նոր երգ ներկայացրեց` «Իմ փոքրիկ»` այն նվիրելով բոլոր երեխաներին։ Քնքուշ ռոմանտիկ երաժշտությունը և ջերմությամբ ու բարությամբ լի բառերը, ըստ ամենայնի, երգը հայտնի և կատարվող կդարձնեն։

Էրիկը ներկայացրել է «Սիրո զանգեր» նոր երգը
15 փետրվարի

Հայտնի հայ երգիչ Էրիկը (Էրիկ Կարապետյան) նվեր է մատուցել բոլոր սիրահարներին և ընդհանրապես իր երկրպագուներին՝ Սուրբ Վալենտինի օրը ներկայացնելով իր նոր «Սիրո զանգեր» երգը:

Հենրիխ Մխիթարյանը, Թաթան, Լուսինե Թովմասյանը, Արմեն Աշոտյանն ու այլ հայտնի մարդիկ շնորհավորում են Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ
12 հունվարի

Արարատյան հայրապետական թեմը տեսանյութ է պատրաստել, որում տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչները շնորհավորում են երիտասարդների և սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի օրվա կապակցությամբ:

Ամանորյա անակնկալներ «ԱՌԿԱ Style»-ից
23 դեկտեմբերի

Ամանորի նախաշեմին «ԱՌԿԱ Style»-ը ցանկանում է իր ընթերցողներին բազմազան անակնկալներ մատուցել։ Մասնավորապես, կայքում կներկայացվի բլից-հարցազրույցների շարք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների, էստրադայի աստղերի և այլ արվեստագետների հետ։ Իսկ այդ շարքը սկսում ենք հայտնի երգիչ Էրիկի հետ հարցազրույցով։

էրիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել
18 նոյեմբերի

Երգիչ Էրիկը (Էրիկ Կարապետյան) Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:

Էրիկ — Անհասանելի
18 նոյեմբերի
Էրիկը նոր տեսահոլովակ կներկայացնի
06 նոյեմբերի

Երգիչ Էրիկը (Էրիկ Կարապետյան) շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի «Անհասանելի» երգի հիման վրա: