Դևիդ Բեքհեմ
Ծննդյան ամսաթիվ: 1975-05-02
Ծննդավայր: Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Դևիդ Ջոզեֆ Բեքհեմ (David Robert Joseph Beckham. ծնվել է 1975 թվականի մայիսի 2–ին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա) – անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հատկապես հայտնի է ստանդարտների և տուգանային հարվածների կատարման  բարձր հմտությամբ։ 2011 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։ 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
Դևիդ Բեքհեմը զբոսնում է Լիսաբոնի փողոցներով H&M ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային հոլովակում
29 հունվարի

Դևիդ Բեքհեմը նկարահանվել է H&M ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում, որի գործողությունները տեղի են ունենանում Լիսաբոնի փողոցներում։ Հոլովակում 40–ամյա մարզիկը, ով արժանացել է «2015 թ.–ի ամենասեքսուալ տղամարդը» տիտղոսին, դուրս է գալիս հյուրանոցից և նկատում, որ բոլորը նույնանման հագուստով են։

Դևիդ Բեքհեմի ավագ որդին պատրաստվում է դերասան դառնալ
04 օգոստոսի

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ավագ որդին` Բրուքլինը, պատրաստվում է դերասանական կարիերա սկսել, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը` վկայաբերելով սեփական աղբյուրին։

Դևիդ Բեքհեմը նկարահանվելու է Գայ Ռիչիի ֆիլմում
12 հունիսի

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեր է ստացել ռեժիսոր Գայ Ռիչիի ֆիլմում, որը նվիրված է Արթուր արքայի և բրիտանական էպոսի` «Կլոր սեղանի ասպետների» թեմային։

Բրիտանական թագի ժառանգորդուհու կնքահայրը կլինի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը
06 մայիսի

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին դստեր կնքահայրը կլինի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Դևիդ Բեքհեմը և Ջեյմս Քորդենը նկարահանվել են ներքնազգեստի զվարճալի գովազդում
31 մարտի

Վերջերս Դևիդ Բեքհեմը հարցազրույցում հայտարարեց, որ այլևս չի նկարահանվի կիսամերկ` խոստովանելով, որ նման նկարահանումներն իր համար իսկական գլխացավանք են։ Սակայն նա, ամեն դեպքում, որոշեց մեկ բացառություն անել իր ընկեր Ջեյմս Քորդենի և նրա նոր The Late, Late Show թոք-շոուի համար։

Լոնդոնում կայացել է BAFTA մրցանակաբաշխությունը
09 փետրվարի

Լոնդոնի թագավորական օպերային թատրոնում (London`s Royal Opera House) կիրակի երեկոյան ավարտվել է BAFTA հեղինակավոր մրցանակների հանձնման արարողությունը:

Դևիդ Բեքհեմը ներկայացրել է H&M հագուստի նոր հավաքածու
22 հունվարի

Անգլիայի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը ներկայացրել է H&M նորաձևության ապրանքանիշի գարնանային հավաքածուն։

Բեքհեմ ամուսիններ. նորաձևության ջատագովներ
05 դեկտեմբերի

Դևիդ Բեքհեմը պատրաստվում է իր անունով հագուստ արտադրել: Այսպիսով` նորաձևության աշխարհում կավելանա Բեքհեմների թիվը։ Ընտանիքի տղամարդը որոշել է հետևել կնոջ` Վիկտորյայի և որդու` Ռոմեոյի օրինակին։ Բեքհեմի կինը վերջերս արժանացել էր BFA 2014 մրցանակի, իսկ որդին էլ վաղուց հաջողությամբ համագործակցում է Burberry–ի հետ։

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները նորաձևության աշխարհում մրցակիցներ կդառնան
15 ապրիլի

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դևիդ Բեքհեմը ծրագրում է գործարկել տղամարդկանց ամենօրյա հագուստի սեփական ապրանքանիշը։ Պարզվում է, որ նրա կինը` Վիկտորյան, որոշել է մրցակցել նրա հետ։ Լինելով կանանց հագուստի հաջողակ դիզայներ` Վիկին այժմ ծրագրում է նաև տղամարդկանց հագուստ ստեղծել։

Դևիդ Բեքհեմը ծրագրում է մարզական հագուստի ապրանքանիշ թողարկել
08 ապրիլի

Ֆուտբոլից հեռանալուց հետո Դևիդ Բեքհեմը զգալիորեն ավելացրել է նորաձևության իր նախագծերի թիվը` բառացիորեն օրերս նա ցուցադրել է լողափի համար նախատեսված H&M իր նոր շարքը, իսկ մինչ այդ էլ դարձել է Belstaff-ի դեմքը: