Արամ MP3
Ծննդյան ամսաթիվ: 1984-04-05
Ծննդավայր: Երևան
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars6 Stars7 Stars8 Stars9 Stars10 Stars
Գնահատել են:
0
0,00
Կիսվել:

Արամ MP3 (Արամ Սարգսյան) — երգիչ, հաղորդավար, հումորիստ: Ծնվել է 1984թ. ապրիլի 5-ին Երևանում: 2004-2006 թթ. խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-10թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ:  2011թ. ճանաչվել է «Տարվա գովազդային դեմք»: Հանդիսանում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին» ակումբի անդամ: Հանդես է եկել բազմաթիվ ակումբային մենահամերգներով: Ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ
«Առաջին դեմք»
07 մայիսի

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է այն մասին, որ ինչպես է լրագրող Գրիգոր Աստվածատրյանը դառնում նախագահ և սկսում բարեփոխումներ իրականացնել, չնայած ֆիլմում գլխավոր շեշտադրումն արված է գլխավոր հերոսի սիրային արկածների վրա։

Հայաստանում Ծիծաղի միջազգային օրը կնշվի «Առաջին դեմք» կատակերգության ցուցադրումով
21 մարտի

Ապրիլի 1–ին` Ծիծաղի միջազգային օրը, Հայաստանի բոլոր կնոթատրոններում կցուցադրվի «Առաջին դեմք» նոր հայկական կատակերգությունը։

Հայ երգիչները միացել են «Խորհուրդ են տալիս հայտնիները» ընթերցանության նախագծին
18 մայիսի

Հայտնի հայ էստրադային երգիչները միացել են ընթերցանության քարոզմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլին։

Արդեն հայտնի են «Եվրատեսիլ 2015» մրցույթի ժյուրիի հայ անդամների անունները
06 մայիսի

«Եվրատեսիլ 2015» մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է ժյուրիի անդամների անունները։

Արամ MP3-ը ներկայացրել է Կոմիտասի «Գարուն ա» երգի իր մեկնաբանությունը
22 ապրիլի

Արամ MP3-ը ներկայացրել է Կոմիտասի հայտնի «Գարուն ա» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը:

Արամ MP3. «Թող հայ կանայք միշտ հմայիչ ու անհոգ լինեն»
09 մարտի

Հայտնի երգիչ Արամ MP3–ն մարտի 8–ի առթիվ շնորհավորել է հայ կանանց և «ԱՌԿԱ Style»–ին ասել, որ իր համար այս տոնը սիրելի կանանց ծաղիկներ նվիրելու ևս մեկ առիթ է։

Երգիչ և շոումեն Արամ MP3-ն նոր երգ ներկայացրեց
06 մարտի

Երգիչ և շոումեն Արամ MP3-ն նոր` Amazing երգը ներկայացրեց Youtube-ի իր պաշտոնական ալիքում:

Արամ MP3-ն Help երգի լավագույն վերակատարման մրցույթ է հայտարարել
13 փետրվարի

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3-ն իր նոր Help երգի լավագույն վերակատարման (cover) մրցույթ է հայտարարել:

Արամ MP3–ն ներկայացրել է Help երգի տեսահոլովակը
07 փետրվարի

Հայտնի երգիչ և շոումեն Արամ MP3–ն Youtube–ի իր պաշտոնական էջում ներկայացրել է Help երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։

Արամ MP3 — Help
07 փետրվարի
Հենրիխ Մխիթարյանը, Թաթան, Լուսինե Թովմասյանը, Արմեն Աշոտյանն ու այլ հայտնի մարդիկ շնորհավորում են Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ
12 հունվարի

Արարատյան հայրապետական թեմը տեսանյութ է պատրաստել, որում տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչները շնորհավորում են երիտասարդների և սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի օրվա կապակցությամբ:

Հայ աստղերը ելույթ կունենան երկրի գլխավոր հրապարակում
19 դեկտեմբերի

Դեկտեմբերի 22–ին քաղաքապետարանը պաշտոնապես կազդարարի ամանորի տոնակատարությունների և երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու մեկնարկը։ Այդ օրն իսկական տոն կդառնա հայկական երաժշտության բոլոր գնահատողների համար։

Արամ MP3–ն ընտրում է միայն որակյալ երաժշտություն և երգում է մի քանի լեզվով
21 նոյեմբերի

Նախօրեին Երևանում հաջողությամբ անցել է Արամ MP3 –ի համերգը, որի ժամանակ հայտնի երգիչը կատարել է ոչ միայն It’s a men’ world և Sunny երգերը, այլ նաև այս տարվա հիթ You’re not alone–ը, որով նա «Եվրատեսիլ-2014»–ում զբաղեցրեց չորրորդ տեղը, ինչպես նաև ճանաչված «Երևան» երգը և շատ այլ երգեր։

Արամ MP3-ի համերգը
19 նոյեմբերի

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

Արամ MP3-ը հրապարակել է «Help» երգի տեսահոլովակի թիզերը
10 նոյեմբերի

Հայ երգիչ և շոումեն, «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը հրապարակել է «Help» նոր սինգլի տեսահոլովակի թիզերը:

Արամ MP3-ը իր նոր սինգլն ու տեսահոլովակը կներկայացնի նոյեմբերի 11-ին
03 նոյեմբերի

Հայ երգիչ և շոումեն, «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ը նոյեմբերի 11-ին կներկայացնի «Help» նոր սինգլն ու տեսահոլովակը:

Арам MP3-ը զբաղեցրել է չորրորդ տեղը «Եվրատեսիլ-2014» մրցույթում
13 մայիսի

Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը (Արամ Սարգսյան) զբաղեցրել է չորրորդ տեղը «Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթում` հավաքելով 174 միավոր:

Արամ MP3–ն Հայաստանը դուրս է բերել Եվրատեսիլ-2014–ի եզրափակիչ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 մայիսի

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն (Արամ Սարգսյան) Not alone երգով դուրս է եկել Եվրատեսիլ-2014 միջազգային երգի մրցույթի եզրափակիչ փուլ։

Pharell-ի հայտնի երգի մոտիվներով նկարահանված Happy Yerevan տեսահոլովակ է հայտնվել YouTube-ում
08 ապրիլի

Pharell-ի հայտնի երգի մոտիվներով նկարահանված Happy Yerevan տեսահոլովակ է հայտնվել YouTube-ում:

Արամ MP 3–ն հուսով է, որ «Եվրատեսիլ-2015»–ը կանցկացվի Հայաստանում
24 մարտի

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայ մասնակից Արամ MP 3 –ն հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Հայաստանում։

YouTube–ում «Not Alone» երգի դիտումների քանակը գերազանցել է երկու միլիոնը
24 մարտի

Եվրատեսիլի հայ ներկայացուցիչ Արամ МP3–ի «Not Alone» երգի դիտումների քանակը YouTube–ում գերազանցել է երկու միլիոնը։

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո
24 մարտի

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո, նշվում է Eurovision.tv պաշտոնական կայքում։