ArmStyle

Արցախի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, հայտնում են միջոցառման կազմակերպիչները:

Համերգը կանցկացվի ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության   հարցերի նախարարության աջակցությամբ։

Նախագծի հեղինակն է՝ Սարինե Ավթանդիլյանը, գեղարվեստական ղեկավարը՝  Լյոբով Կազարնովսկայան, դիրիժորը՝ Անատոլի Լևինը։

Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), «Վարարակն» Արցախի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան), «Մռակած» Արցախի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան)։

Ստեփանակերտ կժամանեն նաև մենակատարներ Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին  (բաս / Իտալիա)։

Համերգը կսկսվի ժամը 20։30-ին։

Արցախի Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 2-ին։ -0-