ArmStyle

Հայաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 22–ին պաշտոնապես կմեկնարկեն Ամանորի տոները. այդ օրը կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Բացի այդ, դեկտեմբերի 22-ին հրապարակում նախատեսված է նաև ժամանցային ծրագիր։ Իսկ ովքեր չեն ուզում սպասել, քաղաքապետարանն առաջարկում է այցելել Հյուսիսային պողոտա և տոնական տրամադրության մեջ ընկղմվել ամանորյա տոնավաճառում, որտեղ կարելի է համտեսել տաք գինի և տապակած շագանակ։ -0-