ArmStyle

Երգչուհի, պարուհի և պարզապես գեղեցիկ կին Վարդայի բարեգործական շոուն, որը նախօրեին տեղի ունեցավ Երևանում, անկասկած դուր կգա էքստրիմի սիրահարներին։  

Դատեք ինքներդ. հորդառատ անձրև (միջոցառումը կազմակերպվել էր բաց երկնքի տակ), ջահերով շոու, որը ներկայացրեց հենց Վարդան ծրագրի վերջում և ձողով համարներ, որոնց շնորհիվ նա դարձել է Pole Dancing–ի աշխարհի չեմպիոն. ահա իրադարձությունների հիմնական ցանկը։

Վարդայից առաջ ելույթ ունեցան հայ երգիչներ և երգչուհիներ, ինչպես նաև հումորիստ Չարենցը, ով կարճ ներկայացրեց հերոսուհու կենսագրությունը և զուգահեռներ անցկացրեց մեկ այլ անվանի հայազգի աստղի` Քիմ Քարդաշյանի հետ։

Այդուհանդերձ, «ԱՌԿԱ Style»–ին հետաքրքրեց ոչ թե շոուի գունեղությունը և Վարդայի հայտնիությունը, այլ կազմակերպիչների նպատակը։ Զվարճալի նախագիծն, ըստ էության, բարեգործական է, քանի որ շոուի ողջ հասույթը կհատկացվի Գավառի մանկատան և Երևանի «Մարի Իզմիրլյան» մանկատան երկու սաների վիրահատությանը։

Դե ինչ, հուսանք, որ անհրաժեշտ միջոցները հավաքվեցին և առնվազն երկու անապահով երեխա կապաքինվի։ Իսկ Վարդան հասկանալով, որ օգնության կարիք ունեցող երեխաներն ավելի շատ են, առաջարկեց այլ հայ աստղերին` աջակցել իր նախաձեռնությանը։

Հաջողություն ցանկանանք։ 

Շոուի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-