ArmStyle

Բանաստեղծ Վահան Տերյանի 130–ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել երկուշաբթի Երևանում: 

«Վահան Տերյանի ծննդյան օրը բացված ցուցահանդեսում ներկայացվել են «Հայկական ներկապնակ» հիմնադրամի աշխատանքները»,– ասաց «Վահան Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Առուշան Հակոբյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը։ 

Ըստ նրա` սկսած Տերյանի ծննդյան օրվանից` փետրվարի 9–ից, ակնկալվում է մի շարք միջոցառումների անցկացում։ 
«Վահան Տերյան մշակութային կենտրոնը» դիմել է նաև Հայաստանի կառավարությանը` 2015 թվականը Տերյանի տարի հայտարարելու առաջարկով»,– ասաց նա։ 

Հակոբյանն ընդգծեց, որ Տերյանի պոեզիան շարունակում է ժամանակակից և մոտ լինել հայ ընթերցողի շատ սերունդների։ Տերյանը բացառիկ տեղ է զբաղեցնում հայկական պոեզիայում և դարձել է ազգի հպարտություն։ 

«Հայկական ներկապնակ» պլենեռային գեղանկարչության միջազգային ծրագրի ղեկավար Գագիկ Ավետիսյանն իր հերթին նշեց, որ Տերյանի քնարերգությունն ու ստեղծագործություններն արտացոլված են հիմնադրամի գեղանկարչության մեջ։ 

«Այստեղ ներկայացված աշխատանքների հեղինակները նկարիչներ են Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, ովքեր իրենց աշխատանքները մեզ են նվիրել։ «Հայկական ներկապնակը» սիրով «Վահան Տերյան մշակութային կենտրոնին» է նվիրում երկու կտավ այդ հավաքածուից»,– ասաց Ավետիսյանը։ 

Ցուցահանդեսի բացումից հետո կենտրոնում կազմակերպվել է մշակութային ծրագիր` ասմունք, երգուպար։ 

Ցուցահանդեսի լուսանկարները կարելի է տեսնել այստեղ։ -0-