ArmStyle

Ամանորի գիշերն անմոռանալի դարձնելու համար հայկական հեռուստաընկերությունները հանդիսատեսին հետաքրքիր ու հագեցած ծրագրեր են առաջարկում։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի «Նոր տարին մեր անբաժան ընտանիքի հետ» կատակերգությունը` դերասաններ Հրանտ Թոխատյանի, Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ։ Հայկական առաջին հեռուստաալիքը մեզ կտեղափոխի Լապլանդիա, որպեսզի համոզվենք, որ Սանտա Կլաուսը պատրաստ է Նոր տարվան։

«Շանթ» հեռուստաընկերությունը որոշել է հանդիսատեսին ուրախացնել տարբեր տարիների ընթացքում ցուցադրած նախագծերի մասնակիցների հիթերով։

ATV հեռուստաընկերությունը ռետրո ծրագիր է պատրաստել, որի ընթացքում կհնչեն 70-ականների հայտնի երգերը։ Տոնական կլինեն «Ամենից ամենա», «Կիսաբաց լուսամուտներ», «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարերի ցուցադրությունները։ 

Ավանդույթը պահպանում է նաև Հ2-ը։ Ամեն տարվա պես տոնը կնշանավորվի հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչների համերգով։ -0-