ArmStyle

Շուտով կսկսվի «Հայաստանի Ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանը: «Արմենիա» հեռուստաընկերությունն արդեն հրապարակել է չորս մարզիչների անունները:

Հայաստանի ձայնը գտնելու համար կպայքարեն երգիչներ Սոնան, Հայկոն, Եվա Ռիվասը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոյանը: Հիշեցնենք, որ Սոնային և Հայկոյին արդեն իսկ հաջողվել է գտնել «Հայաստանի Ձայնը»:

Սոնայի թիմի մասնակիցը դարձել է նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, իսկ Հայկոյի մասնակիցը` երկրորդ: Այնպես որ, ինչպես երևում է, երրորդ եթերաշրջանում պայքարը թեժ է լինելու: -0-