ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ- Style /. Հայաստանի «Դար 21» միակ երաժշտական–ժամանցային հեռուստաալիքը կփոխի անվանումը և կներկայացնի սեփական հաղորդումները, ուրբաթ հայտնեցին հեռուստաընկերությունից։   

«Դար21» հեռուստաալիքը հանդիսատեսին կներկայանա նոր անվանումով, նոր տեսքով և նոր բովանդակությամբ։ Ապրիլի 5–ից հեռուստաալիքը կվերանվանվի «21TV» և հանդես կգա ավելի վառ ձևաչափով և ավելի լայնաֆորմատ բովանդակությամբ։ 

Թարմացված հեռուստաալիքի եթերում կհայտնվեն նոր հաղորդումներ, օրինակ «Bio ռիթմ», որը թույլ կտա զգալ և պահել սեփական բիոռիթմն ավանդական և ոչ ավանդական բժշկության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ։ «Հիմնական բնազդ» հաղորդումը կպատմի սեքսի մասին ` որպես արվեստի և առողջ կենսակերպի անբաժան մասնիկ, և կներկայացնի, թե ինչպես են այն ընկալում տարբեր մշակույթներում։ «Speed շոուն» կներկայացնի համաշխարհային ավտոարտադրողների նորությունները, իսկ «Կինո view»–ն կդառնա կինոարտադրության ոլորտի տեղեկատու` ներկայացնելով տեղեկություն կինոյի պատմության և սպասվող պրեմիերաների մասին։ 

«21TV»–ն իր ծրագրերն իրականացնում է Dominant production ընկերության հետ համատեղ։ 

«Դար 21» հեռուստաընկերությունը հիմնվել է 1998 թվականին։ 1998-2002 թվականներին հեռարձակել է Eurosport մարզական հեռուստաալիքի ծրագրեր։ 2002 թվականից փոխել է իր ուղղությունը և դարձել Հայաստանի միակ երաժշտական–ժամանցային հեռուստաալիքը։ -0-