Մոսկվայում ապրիլի 19–ին տեղի կունենա Մոսկվայի հայկական թատրոնի  «Դատարանն է գալիս» վավերագրական ներկայացում–դրամայի պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։ 

Ներկայացումը բեմադրված է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Ներկայացման մեջ հանդես կգան Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների հայտնի դերասանները։ 

Ներկայացման մեջ, մասնավորապես, հանդես կգան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Յուրի Նազարովը, Ալեքսեյ Շեյնինը, Ալեքսանդր Գոլոբորոդկոն, Ալեքսանդր Կորշունովը, Սերգեյ Սազոնտիևը։ 

Ներկայացման մեջ նաև հանդես կգան Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Օլգա Կաբոն, Ալեքսանդր Սեմչևը, Դանիիլ Սպիվակովսկին, արտիստներ Եվգենի Վոսկրեսենսկին, Մուխտար Հուսենգաջիևը, Իվար Կալնինշը, Ալեքսանդր Տյուտինը, Գրիգոր Գյարդուշյանը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը։ 

Հանդիսատեսը բեմի վրա կտեսնի նաև Մոսկվայի հայկական թատրոնի դերասաններ Անտոն Աֆանասևին, Արթուր Դիլանյանին, Զիտա Բադալյանին, Դմիտրի Պերվուշինին, Ալեքսեյ Սամոյլովին, Լիրա Այլարովային, Վիկտորիա Յարյոմենկոյին, Միքայել Արամյանին, Աիդա Կարապետյանին, Օլգա Վասիլևային, Վալերիա Բոլդիրյովային, Աղասի Խաչատրյանին, Նատալիա Տյուտկովային, Դարիա Վիտանին, Դանիլա և Քրիստինա Տաբոլային և ուրիշներին։ 
 
Ներկայացման բեմադրող–ռեժիսորն է Սլավա Ստեփանյանը, նկարիչը` Ալբերտ Աթոյանը, զգեստների նկարիչը` Նելլի Շահբազովան։ Պիեսի մեջ օգտագործված է Կոմիտասի, Ժան Բատիստ Լյուլի, Գուստավ Մալերի, Գիյա Կանչելիի երաժշտությունը։ 

Ներկայացման մեջ օգտագորված են վավերագրական արխիվային տեսանյութեր և լուսանկարներ։ -0-