ArmStyle

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Մերսեդես» ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի վերջին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՊՀԹ–ի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը պատմեց, որ պիեսը բեմադրվել է Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» ստեղծագործության հիման վրա, իսկ գլխավոր դերում հանդես կգա ամերիկահայ Նորա Արմանին։
 
«Մերսեդես» պիեսը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մի աղջկա ճակատագրի մասին, ով վերադառնում է Խորհրդային Հայաստան և երկրի հետ վերապրում ստալինյան տարիներն ու պատերազմները»,– պատմեց Ղազանչյանը։

Նա հստակեցրեց, որ գլխավոր հերոսուհու կյանքի պատմության մեջ անընդհատ առկա են ցեղասպանության մասին հիշողությունները։ ««Մերսեդեսը» տրորված ճակատագրի և չապրած կյանքի պատմություն է, ինչը հայ ժողովրդի սարսափելի ողբերգության հետևանք է»,– ավելացրեց նա։ -0-