Միջազգային մի շարք մրցույթների ոսկե մեդալակիր Մակոտո Ինոուեն և Ռիկո Սուգաման (Ճապոնիա) մայիսի 19-ին Երևանում կցուցադրեն «Ծաղրածու Մակբեթ» ներկայացումը, որը շեքսպիրյան դասական «Մակբեթ» պիեսի մնջախաղային տարբերակն է՝ նորովի մատուցմամբ, «ԱՌԿԱ Style»-ին հայտնեցին Մնջախաղի պետական թատրոնից:

Արտիստը ոգեշնչվել է Օկինավայի՝ Ճապոնիայի ամենամշակութային և հոգևոր կղզու, կարատեի հայրենիքի, ավանդական պարերից: Ներկայացումը արևմտյան և արևելյան ազդեցությունների և ժանրերի մի համադրություն է:

«ԱՌԿԱ Style»-ը Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-