ArmStyle

Հայտնի հայ էստրադային երգչուհի Սիրուշոն կարող է իր առաջնեկ Ռոբերտին առաջին անգամ ցույց տալ իր մենահամերգի ընթացքում, որը կանցկացվի Լոս Անջելեսում: Այդ մասին նա հայտնել է US Armenia հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Սիրուշոյի առաջնեկը` Ռոբերտը, ծնվել է հուլիսի 19-ին:

Երգչուհին նշել է, որ երբեք չի հրապարակել երեխայի լուսանկարները Համացանցում:

«Լինելով ճանաչված և ճանաչված ընտանիքում` հաճախ ես լսում քո մասին տարբեր թյուրիմացություններ: Օրինակ` վերջերս իմացա, որ ինտերնետում տարածվել են նկարներ վերնագրերով, որ ես հրապարակել եմ երեխայիս լուսանկարները: Նման բան ընդհանրապես չի եղել»,- ասում է Սիրուշոն:

Երգչուհին միաժամանակ նշել է, որ չի սիրում ցուցադրել իր անձնական կյանքը:

«Ասեմ, որ շատ գեղեցիկ երեխաների լուսանկարներ են դնում: Բոլորն էլ շատ գեղեցիկ երեխաներ են, բայց իմը չեն»,- ասել է Սիրուշոն:

Սիրուշոն պատմել է նաև առաջիկա մենահամերգի մասին, որը կկայանա նոյեմբերի 9-ին Նոկիա Թատրոնում: -0-