ArmStyle

Երևանում թատերական, համերգային և այլ միջոցառումների տոմսերի վաճառքի նոր դրամարկղը սկսել է աշխատել hուլիսի 24-ից, «ԱՌԿԱ Style»–ին ասել է SHOWTICKET ղեկավար Սոնա Թանանյանը։

«Միլիոնավոր մարդիկ նախընտրում են տոմսեր գնել` տնից կամ գրասենյակից դուրս չգալով, իսկ ամենակարևորն այն է, որ մենք մեծ սփյուռք ունենք, և բոլորին հաճելի կլինի իրենց հարազատներին անակնկալ անել` տոմս գնելով առցանց ռեժիմով», – ասել է Թանանյանը։ 

Նրա խոսքով` նարանց, ովքեր չեն կարողանա կողմնորոշվել կայքում, օգնության կգան պրոֆեսիոնալ գանձապահները և call կենտրոնի օպերատորները։ Նրանք աշխատելու են ամեն օր` առանց ընդմիջման և շուրջօրյա, գործում է նաև տոմսերի առաքման ծառայություն։

«SHOWTICKET ընկերության մշտական գնորդների համար գործում է լոյալության ծրագիր` զեղչեր, բոնուսներ, նվերներ։ Ինչպես նաև գործում է զեղչային և բոնուսային «Հանդիսատեսի քարտ»։ Ընդ որում, այն կարելի ստանալ բացարձակ անվճար», – ասել է Թանանյանը։

Նա նշել է, որ SHOWTICKET ծառայության ստեղծման նպատակը Հայաստանի տարբեր քաղաքներում համերգների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների ու իրադարձությունների կազմակերպման և այցելության ոլորտում արդի տեխնոլոգիաներ ներդնելն է։ -0-