ArmStyle

Երգչուհի, պարուհի և Pole Dancing-ի աշխարհի չեմպիոն Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) բարեգործական շոուի ողջ հասույթը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Երևանի ռեստորաններից մեկում, ուղղվելու է Հայաստանի մանկատների երկու սաներին։

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ օգնել կոնկրետ երեխաների։ Հուսով եմ, որ սա բարի ավանդույթ կդառնա այլ արտիստների համար։ Եթե Հայաստանում յուրաքանչյուր արտիստ նման նախագիծ իրականացնի, կարծում եմ, որ Հայաստանում օգնության կարիք ունեցող երեխաներ չեն լինի»,– շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան։ 

Վարդան չի սահմանափակվել միայն շոուով, նա աճուրդի կդնի իր ապրանքանիշի լողազգեստները։ «Ես հատուկ եկել եմ Հայաստան, որպեսզի իրականացնեմ այդ նախագիծը։ Երբ դու կյանքում ինչ–որ բանի ես հասնում, ուրիշներին օգնելը բնական ցանկություն է դառնում»,– բացատրեց Վարդան նախագծով իր շահագրգռվածությունը։

Վարդան սկսել է ելույթ ունենալ կրկեսային ստուդիայում 7 տարեկանից։ Երգել է «Արծաթե զանգակ» համույթում և հանդես եկել «Առլեքին» թատերական ստուդիայում։ 2009թ.–ին դարձել է Pole Dancing–ի աշխարհի չեմպիոն։ -0-