ArmStyle

«ԱՌԿԱ Style»-ը շնորհավորում է իր ընթերցողներին, գործընկերներին, բարեկամներին և աշխատակիցներին գալիք 2015 թվականի կապակցությամբ։ 

Մաղթում ենք բոլորին խաղաղություն, բարեկեցություն և բարօրություն։ Թող շուտ ավարտվի անկայունության և անորոշության շրջանը, և թող յուրաքանչյուր ընտանիքի Նոր` 2015 թվականն ավելի շատ առիթներ բերի ժպիտի, ուրախության և ջերմ հանդիպումների համար։ 

Ասում են, որ ցանկությունները, որոնք մարդիկ պահում են Ամանորի գիշերը, իրականանում են։ Եթե այդպես է, իսկ մենք ցանկանում ենք դրան հավատալ, ապա մենք բոլորիս մաղթում ենք ավելի շատ լավատեսություն, դրական մտքեր, բարի մտադրություններ, իրագործված ծրագրեր, այդ թվում նաև` գործնական։ 

Մենք մեր կողմից կփորձենք ձեզ տեղյակ պահել իրադարձությունների մասին, ժամանակին տեղեկացնել կինոյի, նորաձևության, երաժշտության, տեխնիկայի, խոհարարության աշխարհում, գեղեցկության և առողջության ոլորտում տեղի ունեցող վերջին հոսանքների և միտումների մասին։ 

Մաղթում ենք ձեզ հաջողություն, առողջություն և լավատեսություն Նոր տարում։ 

Հարգանքով` 
«ԱՌԿԱ Style»