ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր էջում ներկայացրել է իր արծաթե զարդերի նոր՝ Pregomesh հավաքածուն: Զարդերը պատրաստվել են հայկական յուրօրինակ ոճով: 

Բացառիկ իրերը ներկայացնում են հայկական ժամանակակից արծաթագործության շքեղությունն ու նրբագեղությունը, ամեն դետալը ստեղծվել է վարպետների կողմից առանձնահատուկ ուշադրությամբ: 

Հավաքածուն արդեն մի քանի օրից կներկայացվի www.pregomesh.com կայքում: -0-