ArmStyle

Ամանորի նախաշեմին «ԱՌԿԱ Style»–ը շարունակում է անակնկալներ մատուցել իր ընթերցողներին։ «ԱՌԿԱ Style»–ի թղթակիցը երեքշաբթի ներկա է եղել Կարապի լճի սահադաշտի պաշտոնական բացմանը։

Բացման գեղեցիկ արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Առաջինը դաշտ է դուրս եկել միջազգային կարգի վարպետ, Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից, երեքուկես շրջապտույտով ցատկ կատարող առաջին հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։

Սահադաշտի բացումը նշանավորվել է նաև գնչուական պարերով, ազգային դրոշների ցուցադրությամբ և այլ համարներով։

Այս տարի այցելուներին կառաջարկվեն նոր չմուշկներ, ինչպես նաև նախատեսվում է, որ Երևանի սահադաշտը շատ շուտով կսկսի գործել ողջ տարի։

Դե ինչ, բարի ժամանց։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-