ArmStyle

Ամենահայտնի ռեփերներից մեկը` Միշոն, և նրա ընտրյալը` ԱՄՆ–ում բնակվող Սոնա Հովհաննիսյանը, շաբաթ օրն ամուսնացել են։

Հանդիսության լուսանկարով կիսվել է երգչուհի Էմմին Facebook–ի իր պաշտոնական էջում. «Այսօր իմ շատ հարազատ ընկերոջ հարսանիքն է։ Ես ուրախ եմ, որ նա վերջապես երջանիկ է (արդեն մեր) Սոնայի հետ։ Միշո և Սոնա, ես ձեզ շատ եմ սիրում»,– գրել է նա։ -0-