ArmStyle

Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնի «Անիմացիա և հեռուստատեսություն» մրցութային ծրագրի միջազգային ժյուրին նախագահելու է երգիծանկարիչ, անիմատոր, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և հիմնադիր Վրեժ Քասունին։

Մարտի 20-27-ը Կահիրեի օպերայի տանը կանցկացվի Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնը (Cairo International Film and Arts Festival for Children)։ Փառատոնը մի նոր միջազգային հարթակ է, որը կներկայացնի մանկական ֆիլմերն ու արվեստը, կակտիվացնի կապերը արվեստագետների միջև, ինչը դրական ազդեցություն կունենա մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի արտադրության ոլորտի վրա։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը ստեղծվել է 2008 թվականին։ Նախագծի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ, անիմատորների աշխատանքները միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն ստեղծել, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ներկայացնել հայ հասարակությանը։ -0-