ArmStyle

Ազգային պատկերասրահում բացվեց «Պատասխան 100 տարի անց, անցյալը՝ ներկայում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ 

Ցուցահանդեսին ներկայացված է հայ և ռուս հեղինակների 27 աշխատանք։ 

Նախագծի համակարգող և հեղինակ Հասմիկ Հախվերդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ, նկարներից բացի, նաև ինը քանդակ է ներկայացված։ 

«Նկարներն ու քանդակները պատրաստվել են վեց ամսում։ Երիտասարդ նկարիչները ստեղծել են իրենց ստեղծագործությունները մեծահասակ գործընկերների աջակցությամբ, որոնք խորհուրդներ են տվել, ուղղորդել նրանց», – ասաց Հախվերդյանը։ 

Նրա խոսքով` բոլոր աշխատանքները նվիրված են Հայոց ցեղասպանությանը։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից մի քանիսը հիմնված են Ցեղասպանության ականատեսների, մասնավորապես` հրաշքով փրկված արևմտահայ գրող Արամ Անտոնյանի, ինչպես նաև ժամանակակից ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի պատմությունների վրա։ Վարուժան Ոսկանյանը «Շշուկների մատյան» ստեղծագործության հեղինակն է։ -0-