ArmStyle

«Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոուն` Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ և Իլյա Ավերբուխի բեմադրությամբ, տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 24-ին, «ԱՌԿԱ Style»-ին հայտնեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։

«Շոուին կմասնակցեն Ալեքսեյ Յագուդինը, Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը, Օքսանա Դոմնինան, Մաքսիմ Խաբալինը, Մարիա Պետրովան, Ալեքսեյ Տիխոնովը, Մարգարիտա Դրոբյազկոն, Պովիլաս Վանագասը, Ալբենա Դենկովան, Մաքսիմ Ստավինսկին, Ելենա Լեոնովան, Անդրեյ Խվալկոն, ինչպես նաև կլինեն հատուկ հյուրեր, էստրադայի, թատրոնի և կինոյի աստղեր», — ասաց Մխեյանը։ 

Նրա խոսքերով` «Օդնոկլասնիկի–2015»-ը նոր խոսք է շոու բիզնեսում, բացառիկ երևույթ, իսկական նվեր հայ հանդիսատեսին։ 

«Դա բարդ նախագիծ է, բայց մենք գնացինք դրա իրականացմանը, քանի որ ցանկանում ենք, որ Հայաստանում կազմակերպվեն որակյալ ֆանտաստիկ շոուներ»,- ասաց Մխեյանը։ 

Նա նշեց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում էստրադայի և թատրոնի մի քանի հայ աստղերի հետ, որպեսզի նրանք մասնակցեն շոուին։ Շոուն կվարի Իլյա Ավերբուխը, որպես մյուս թեկնածու դիտարկվում է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։       

Իլյա Ավերբուխի հաղորդման մեջ նշվում է, որ «Օդնոկլասնիկի–2015» շոուում ներկայացված է մարդկանց պատմությունը, որոնք սովորել են նույն դասարանում և հանդիպել են շատ տարիներ անց։

«Խորեոգրաֆիայի օգնությամբ նրանք պատմում են այն մասին, թե ինչ է իրենց հետ կատարվել այդ ընթացքում` ով են դարձել, ինչի են հասել կյանքում։ Այդ ամենը տեղի է ունենում միասնական թատերական գործողությամբ. Այստեղ չկա վարող, դրամատուրգիան այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր համարը տրամաբանորեն փոխում է մյուսին և ավարտվում մի գործողությամբ, որում ներգրավված են շոուի բոլոր մասնակիցները, և դա, իհարկե, միանգամայն ուրույն մթնոլորտ է ստեղծում», — գրում է Ավերբուխը։ 

«Սառցե շրջանը» հայտնի հեռուստաշոու է, որը շատ բարձր վարկանիշ ունի։ Մի քանի շրջանների ընթացում շոու բիզնեսի աստղերը յուրացրել են գեղասահքի բարդ արվեստը` զույգ կազմելով հայտնի գեղասահորդների հետ։ Մրցելով միմյանց հետ` զույգերը սովորում էին բարդ հնարքներ, բեմադրում էին գեղեցիկ համարներ, իրենց վարպետությունը կատարելագործում էին հանդիսատեսի աչքի առջև։ «Սառցե շրջանի» երթը Երևանում պետք է ամենալայնամասշտաբը դառնա աստղային մասնակիցների քանակով, գեղասահքի էլեմենտների կատարման տեխնիկայով։ -0-