ArmStyle

Հայտնի նկարչուհի Աննա Հարությունյանի անհատական ցուցահանդեսը կկայանա փետրվարի 18–ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Աննան գեղարվեստական կրթություն է ստացել Հայաստանում և Գերմանիայում և, չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին, հասցրել է մասնակցել ողջ աշխարհում կազմակերպված մի շարք կոլեկտիվ ցուցահանդեսների։ Հայ նկարչուհու ստեղծագործությունները փորձագետների և մասնագետների բարձր գնահատականին են արժանացել։ 1997թ.–ին Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Առաջատար երիտասարդ նկարիչների» ցուցահանդեսի ժամանակ նա տարվա լավագույն նկարչուհի է ճանաչվել։ 

Աննան Հայաստանի և Գերմանիայի նկարիչների միությունների անդամ է, առաջին մրցանակների է արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև` արտասահմանում։

1995թ.–ից ի վեր Աննա Հարությունյանի աշխատանքների մոտ տասը անհատական ցուցահանդես է կազմակերպվել։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրված են Գերմանիայի, Վենետիկի թանգարաններում, ինչպես նաև` մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Լիբանանում, Հունաստանում, Հավայան կղզիներում, Հոլանդիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։ 

Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Հարությունյանն ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական աշխատանքով։ Նա եղել է Հայաստանի երիտասարդ նկարիչների ասոցիացիայի նախագահը, Հայաստանի նկարիչների միության երիտասարդական թևի նախագահը, UNESCO–ի անդամ, ՀՀ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովին կիս երիտասարդական խորհրդի պատգամավոր։ 

2013թ.–ին Աննա Հարությունյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, ինչպես նաև` «Տարվա նկարիչ» կոչումներին։ -0-