ArmStyle

«Հայ սուպերսթար» հեռուստանախագծի հաղթող, երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է «Ժամանակն է» երգի տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube–ում։

Երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, խոսքի հեղինակը` Արմինե Սարգսյանը, ռեժիսորը` Հրանտ Սիմոնյանը։ 

Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ: -0-