ArmStyle

Ապրիլի 7–ին` Մայրության և գեղեցկության օրը, YouTube–ում, «Արմենիա» հեռուստաընկերության պաշտոնական ալիքում հրապարակվել է «Ինձ խոստացիր» երգը, որի տեքստի և երաժշտության հեղինակը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

Երգը YouTube–ում հրապարակելու օրը պատահական չէ ընտրվել. Աշոտյանը տոնի կապակցությամբ այսպես է որոշել անակնկալ մատուցել հայ կանանց։ Երգը կատարել է ամենառոմանտիկ երգիչներից մեկը` Հայկոն։ 

«Բառերը շատ անկեղծ են…Ինձ թվում է, որ ունկնդիրը կգնահատի հենց այդ անկեղծությունը։ Հուսով եմ, որ հիշվող մեղեդու և անկեղծ խոսքերի շնորհիվ երգը կսիրվի մեր կանանց կողմից», – այսպես է բնութագրել իր ստեղծագործությունը Աշոտյանը։ -0-