ArmStyle

YouTube.-ում հայտնվել է Pharell-ի «Happy» հայտնի երգի մոտիվներով հերթական տեսահոլովակը: Այս անգամ «երջանիկ» հայկական քաղաքը Գյումրին է:

Տեսահոլովակում նկարահանվել են քաղաքի կենսուրախ բնակիչները:

Հայաստանում նման տեսահոլովակների նկարահանումներն արդեն բարի ավանդույթ են դարձել, իսկ ամեն ինչ սկսվեց «Happy Yerevan» տեսահոլովակից:

Happy city ակցիան տարածվել է գրեթե բոլոր մայրցամաքներում: Ակցիայի շրջանակում Pahrell-ի տեսահոլովակի նման հոլովակներ են նկարահանվում աշխարհի տարբեր քաղաքներում: YouTube-ում կարելի է դիտել Ավստրալիայում, Կանադայում, Սոմալիում, Ալժիրում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում, Իսրայելում, Բուլղարիայում, Չեխիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Լեհաստանում, անգամ Թաիթիում և շատ այլ երկրներում նկարահանված տեսահոլովակները:

Հայկական տեսահոլովակի հեղինակը TIME production-ն է: Նախագծի տնօրեններն են Էդգար Իգիթյանն ու Գևորգ Գևորգյանը:-0-