ArmStyle

Երևանում սեպտեմբերի 17–19–ը տեղի կունենա Yerevan Jazz Fest 2015–ը, նշվում է փառատոնի Facebook–ի էջում։ 

Փառատոնին կմասնակցեն այնպիսի հայտնի ջազ երաժիշտներ, ինչպիսիք են Նինո Կատամաձեն (Վրաստան), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), ինչպես նաև Լևոն Մալխասյանն ու Վահագն Հայրապետյանը` Հայաստանից։ 

Փառատոնի շրջանակում ելույթ կունենա աշխարհահռչակ վոկալիստ, ամերիկացի Ռիչարդ Բոնան (Richard Bona), ով տարբեր գործիքներ է նվագում։ 

Կոնստանտին Օրբելյանին նվիրված եզրափակիչ համերգին կմասնակցեն Մարիամ և Արմեն Մերաբովները, որոնք ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։ Համերգի երկրորդ բաժնում հանդիսատեսին կներկայանա ավստրիացի ջազմեն Հյուբերտ Թաբսը (Hubert Tubbs)։ 

Yerevan Jazz Fest-ի շրջանակում կազմակերպվող բոլոր համերգները տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպիչը Mezzo Production ընկերությունն է։ 

Mezzo Production ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի և ծավալի համերգային ծրագրերի և միջոցառումների կազմակերպմամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս։ -0-