ArmStyle

Pole dance-ի աշխարհի չեմպիոն, երգչուհի և դերասանուհի, նույն ինքը՝ «Սև հրեշտակը» կամ պարզապես Վարդանուշ Մարտիրոսյանը Հայաստանում է՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ միասին նոր տեսահոլովակ նկարահանելու նպատակով:

Վարդան ակտիվորեն թարմացնում է Instagram-ի իր պաշտոնական էջը և նկարահանման հրապարակից նոր լուսանկարներ է ներկայացնում։

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Նոր տեսահոլովակի նկարահանման համար Վարդան համագործակցում է հայտնի հայ դիզայներ Դիանա Շատվերյանի հետ: -0-