ArmStyle

Սուրբ Վալենտինի օրը երգիչ Վաչե Ամարյանը ուրախացրել է իր երկրպագուներին և ներկայացրել իր նոր «El Amor» երգի տեսահոլովակը:

«Սիրելի՛ ընկերներ, շնորհավորում եմ Սիրահարների տոնի կապակցությամբ: Նվիրում եմ ձեզ իմ նոր երգը՝ մեծ, գեղեցիկ և իսկական սիրո մասին: Այս երգը նվիրվում է բոլոր սիրահար սրտերին»,- փետրվարի 14-ին Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է երգիչը: -0-