ArmStyle

Հայտնի հայ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հոկտեմբերին կրկին համերգ կունենա Երևանում, սակայն արդեն իր տրիոյով:

Համերգի կազմակերպիչ TM Production-ը Facebook-ի իր էջում հաղորդում է, որ Համասյանի և  նրա ջազ-խմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջազ-խմբի կազմում են բաս կիթառահար Սեմ Մինային և թմբկահար Արթուր Հնաթեքը:

Հիշեցնենք, որ հունիսին Համասյանը մասնակցել է հայ վիրտուոզների`դաշնակահար Արմեն Բաբախանյանի և հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ համատեղ  համերգին:-0-