ArmStyle

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը և «Շարմ Հոլդինգ» ընկերությունը երիտասարդ ռեժիսորներին առաջարկում են 100-րդ տարելիցին նվիրված Ինգա և Անուշ Արշակյանների «Ապրելու ապրիլ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Տեխնիկական չափանիշներ և սահմանափակումներ չկան, կարևորվելու են բովանդակային և իմաստային լուծումները:

Նկարահանված տեսահոլովակներն անհրաժեշտ է մինչև ապրիլի 24-ն ուղարկել apreluapril@sharm.am էլ.փոստին: Դրանք կտեղադրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքում՝ ArmenianGenocide100.org-ում, ինչպես նաև քվեարկության կդրվեն սոցցանցերում:

Լավագույն աշխատանքի հեղինակը հնարավորություն կստանա 2016 թվականին տեսահոլովակ նկարահանել «Շարմ Հոլդինգի» տեխնիկական աջակցությամբ:

«Ապրելու ապրիլ» երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Մանե Հակոբյանը, գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Բարձր որակով երգը կարելի է բեռնել YouTube-ում ArmenianGenocide100.org-ի պաշտոնական ալիքից: -0-