ArmStyle

Այսօր տեղի է ունեցել երգիչ և կոմպոզիտոր, «Հայ սուպերսթար» և «Հայաստանի ձայնը» նախագծերի մասնակից Գրիգոր Կյոկչյանի «Գնում ենք պարելու» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությամբ և աջակցությամբ կողքիս էին»,- գրել է երգիչը Ֆեյսբուքի իր էջում:

Երգի հեղինակը ինքը` Գրիգորն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը, ոճաբանը՝ Արմեն Գալյանը, գործիքավորումն իրականացրել է Մարտին Միրզոյանը: Իսկ տեսահոլովակի հերոսուհին` մոդել և պարուհի Ինդիրան, ժամանել է Կուբայից: -0-