ArmStyle

Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Genealogy խմբի անդամ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը խմբի մեկ այլ մասնակցի` Ստեֆանի Թոփալյանի (Ճապոնիա) և երգչուհիներ Էլհաիդա Դանիի (Ալբանիա), Էլինա Բորնի (Էստոնիա) և Մարիա-Ելենա Կիրիակուի (Հունաստան) հետ ներկայացրել է The Otherside («Մյուս կողմը») երգը։

Երաժշտության և խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է։

Նոր երգը խաղաղության և միասնության կոչ է։

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում 34 միավորով զբաղեցրել է 16–րդ տեղը։

Մրցույթի հաղթող է դարձել Մոնս Զամերլևը Շվեդիայից` Heroes երգով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան, երրորդը` իտալական Il Volo խումբը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաքում` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսի ներքո։ -0-