ArmStyle

System Of A Down խումբը YouTube-ում տեսահոլովակ է ներկայացրել` «Սրբազան սարեր» երգի հիման վրա` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ 

Տեսահոլովակը, որը սկսվում է «Հիշում ենք և պահանջում» կարգախոսով, նկարահանվել է Նյու Յորքում և Փարիզում և ներկայացնում է մեծ քաղաքի առօրյան։ Անսպասելի մեծ էկրանների վրա կենտրոնում հայտնվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադոլֆ Հիտլերի նկարները։ Անկանոն և աննպատակ շտապող ամբոխի կադրերին հաջորդում են իրերի դրվածքի հետ չհամաձայնող երիտասարդների կադրերը, որոնք հայկական դրոշը ձեռքներին` բարձրանում են սարը։

Եվ այնտեղ` գագաթին` արևին մոտիկ, նրանք աղոթում են` ծնկի գալով խաչի մոտ։ Ողջ աշխարհում տիրող բռնության դեմ իրենց բողոքը նրանք արտահայտում են արյունոտ կացինը կախաղան բարձրացնելով։ 

Եզրափակիչ կադրերում անմար կրակն է, որ վառվում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացող Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանիշը` անմոռուկը։  

Տեսահոլովակի ռեժիսորը Արման Վարդանյանն է։ -0-