ArmStyle

Վլադիմիր Սպիվակովն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում հանդես կգան 3 համերգով` նվիրված 1915 թ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Համերգները տեղի կունենան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում։ Այս մասին հաղորդվում է Facebook–ի Top Concert էջում։

Ապրիլի 14–ին նրանք կկատարեն Մոցարտի դաշնամուրի և նվագախմբի թիվ 12 կոնցերտը և «Ռեկվիեմը», ապրիլի 15–ին կներկայացնեն «Համաշխարհային օպերային նվագացանկի խելագարության դրվագները», ապրիլի 16–ին` «Չապլինի ժամը»։ 

Դիրիժորը Վլադիմիր Սպիվակովն է։ -0-