ArmStyle

Մայիսի 2-ը Երևանում կնշանավորվի երկար սպասված համատեղ համերգով։ Նույն բեմում հանդես կգան Սոսո Պավլիաշվիլին, Անչոկը և Նարի Հարությունյանը։

Այս մասին «ԱՌԿԱ Style»–ին հայտնեցին «FORPOSTART Production» կենտրոնից։

Համերգային ծրագրում կհնչեն Սոսո Պավլիաշվիլու, Անչոկի և Նարի Հարությունյանի հայտնի ու նոր երգերը։ Նրանք հանդես կգան կենդանի կատարմամբ, և հանդիսատեսը երեք ժամ շարունակ կվայելի ջերմ ու անկեղծ զգացողությունների մթնոլորտը։ -0-